ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր տղա էր Սամվելս, իր ընտանիքին ու քույրերին շատ նվիրված։ Հայրենասեր էր իմ տղան, մշտապես այդ թեմաներով ֆիլմեր էր դիտում։ Սեր ուներ փորագրության հետ։ Խաչեր էր փորագրում, նկարչության հանդեպ ևս անտարբեր չէր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնվել է Գորիսում։ Սովորել է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ, այնուհետև թիվ 2 դպրոցներում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Սիրունը նշում է՝ որդին սկզբում լավ է սովորել։ «Հետո մի փոքր թուլացավ առաջադիմությունը։ Երբ ուզում էր լավ սովորել, սովորում էր, ընդունակ երեխա էր»։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել և 2020 թվականին ավարտել է Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկ մասնագիտացումը։

Սամվելը ժամկետային ծառայության է անցել 2016 թվականի հունվարի 12-ին։ Ծառայել է Մատաղիսում։ Այդ ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Սամվելը մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Այդ ժամանակ ստացել է բեկորային վիրավորում ոտքի շրջանում, չորս բեկոր ուներ ոտքի մեջ»։ 2018 թվականի ամռանը, երբ արդեն զորացրվել էր ժամկետային ծառայությունից, Սամվելը պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ԶՈւ Գորիսի N զորամասում: Սամվելն այդ ժամանակ տիրապետեց դիպուկահարի մասնագիտությանը։ 2020 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում: «Նա երրորդ կարգի դիպուկահար էր։ Կրծքանշանով է պարգևատրվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրից Սամվելը եղել է ռազմական գործողությունների կիզակետում՝ Ջրականում։ Իր ընկերների պատմելով՝ իրենք հիմնականում մեկ վայրում են եղել։ Հետո իմանում են, որ իրենց հրամանատարին օգնություն է պետք։ Գնում են օգնության։ Այնտեղ «Ուրալ» է լինում։ Առաջին հարվածից հետո Սամվելը կանտուզիա է ստացել։ Սամվելին տեղափոխում են, որ նստեցնեն «Ուրալի» մեջ։ Անօդաչուն կրկին թիրախավորում է տղաներին։ Երկրորդ հարվածից արդեն Սամվելիս գլուխն է վնասվում, սաղավարտ չի լինում գլխին։ Իր գլխում չորս հատ բեկոր է եղել, երեքը հեռացրել էին, մեկը մնացել էր, ասացին՝ ուղեղի վրա է, և եթե ձեռք տան, գուցե խոսքի հետ խնդիրներ առաջանան։ Իր փայծաղն են հեռացրել։ Երկուսուկես ամիս կոմայի մեջ էր»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Սամվելի վիրավորումը։ «Իր վերջին զանգն ամսի 29-ին էր։ Շատ երկար ենք խոսել, կարծես չցանկանար հեռախոսն անջատել։ Ամսի 30-ին իրենից զանգ չստացանք։ Ես չէի ուզում իրեն զանգահարել, վախ ունեի, որ գուցե հեռախոսը ֆիքսեն, թիրախավորեն իրեն, մտածում էի՝ թող Սամվելս զանգի։ Ընկերներն են միայն զանգահարել, ասել, որ իրենց հետ է եղել, բայց հիմա տեղափոխվել է այլ վայր։ Ինձ ոչինչ չէին ասում։ Հետո մի օր բակում էի, մի տղա եկավ, հարցրեց՝ Սամվելն ինչպե՞ս է։ Արձագանքեցի՝ ի՞նչ է պատահել Սամվելիս։ Զանգահարեցի փեսայիս, որ գա, սկսենք արդեն փնտրել Սամվելիս։ Ներսումս կասկած առաջացավ, որ գուցե տղաս ծանր վիրավոր է։ Հոկտեմբերի 2-ին արդեն տարածեցին իր նկարը, հայտնեցին, որ փնտրում են ծնողներին, նաև նշել էին, որ տղաս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սարսափելի օրեր էին, մենք ամենավատն էինք մտածում և առաջին հերթին դիահերձարաններում էինք իրեն փնտրում, քանի որ իր հետ որևէ կերպ չէինք կարողանում կապ հաստատել։ Կասկածում էինք նաև՝ գուցե իր հետ մի բան եղել է, բայց մեզ չեն ասում։ Գնացինք հիվանդանոց տղայիս մոտ, իր իրերը ցույց տվեցի։ Այնտեղ մի կին էլ կար, ասում էր, որ պառկածն իր տղան է։ Բժիշկը գտավ լուծումը՝ թող տղայի մայրիկը կանչի իր անունը, եթե ինչ-որ կերպ արձագանքի, ուրեմն իր որդին է։ Ես Սամվելիս անունը կանչեցի, նա շատ թույլ շարժեց աչքերը։ Հետո ինձ ասացին, որ իր իրերը պետք է մեզ փոխանցեն։ Նա ուներ վզնոց, ժամացույց, հեռախոս։ Իրերի մեջ միայն վզնոցն էր։ Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են նախ Հադրութ, այնտեղ օգնություն ցուցաբերել, հետո՝ Ստեփանակերտ, այնտեղ ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հետո արդեն Սամվելիս տեղափոխել են Երևան։ Գուցե հենց այդ ճանապարհին էլ իր ժամացույցն ու հեռախոսը կորել են»։

Երկուսուկես ամիս է տևել Սամվելի ու նրա ընտանիքի պայքարը։ «Չորս վիրահատության միջով անցավ որդիս։ Բժիշկներն ասում էին՝ կարող է ապրի, բայց գուցե չքայլի, չլսի, ես այդ օրերին միշտ շեշտել եմ՝ ամեն ինչի պատրաստ եմ, կարևորը՝ տղաս ապրի»։ Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Սամվելի «պայքարն» իր կյանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված տղան անմահացավ 23 տարեկանում։

Սամվելը երկու քույրերի ավագ եղբայրն է։ «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին։ Փոքր տղա թոռնիկս մի քիչ նման է Սամվելիս։ Մեկմեկ իրեն նայելով՝ ինձ թվում է, որ Սամվելս է, իր մանկությունն է»։

Հ. Գ. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular