ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հանրայնացված «իմպորտնի» հարցումը եկավ փաստացի հաստատելու նախօրեին մեր թերթի հրապարակած տեղեկությունը: Հակիրճ հիշեցնենք, որ նախորդ համարում հայտնել էինք, որ տեսնելով Փաշինյանի վարկանիշի գետնատարած վիճակը՝ որոշվել է առաջիկայում շրջանառել սարքովի տվյալներ: Կարճ ասած՝ «թվեր կրակել»՝ Փաշինյանի ունեցած իբր բարձր վարկանիշի մասին: Եվ, ահա, առաջին քայլը. հրապարակեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված «սոցիոլոգիական հարցման» տվյալները:

Բայց, հանուն արդարության, ահագին «համեստություն» էին արել, հանգիստ կարող էին գրել, որ Փաշինյանը, օրինակ՝ 150 տոկոս ձայն ունի: Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանին աջակցություն հայտնած Վենսի կուսակցության վերահսկողության տակ գտնվող IRI-ի հրապարակած «հարցումը» սոցցանցերի հայկական սեգմենտում, անկասկած, ռեկորդ սահմանեց ծաղրական արձագանքների «գծով»:

Մի խոսքով, նախ՝ մեր նախորդ հրապարակման մեջ արված դիտարկումները 100 տոկոսով հաստատվեցին: Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանի փիարով զբաղված արևմտյան ինչ-որ կազմակերպություն ստիպված է «թվեր կրակել»: Երկրորդը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման թվեր հայտնվում են ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշային վիճակը վատանում է: Հարցը, բնականաբար, հռետորական է: Երրորդը՝ ակնհայտ է, որ ցանկանում են ցույց տալ, թե Փաշինյանն, իբր, ավելի շատ ձայն ունի, քան մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը՝ միասին վերցրած: Մինչդեռ իրականությունը և հանրության իրական տրամադրությունները բոլորովին այլ են: Համենայն դեպս, երբ շրջում ես քաղաքում ու խոսում մարդկանց հետ, երևի ամեն երրորդի, եթե ոչ՝ ամեն երկրորդի ցանկությունն այն է, որ՝ «սրանք հեռանան»: Ավելին, մեր տեղեկություններով, տարբեր հարցումներ լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս: Մյուս կողմից՝ նման հարցումներով ու նման «հարցումների» հեղինակները, կարծես, ցանկանում են վիրավորել հայ ժողովրդին, ցույց տալ այնպես, թե մեր ժողովուրդն իբր այնքան վատն է, այնքան անինքնասեր, այնքան արժանապատվությունից զուրկ, որ անհամարժեք է ընկալում իրականությունը, որ այսքան ավերներից հետո դեռ պատրաստ է իշխող ուժին ձայն տալ:

Իրականում դա պարզ տեխնոլոգիա է. առաջին հերթին հուսահատություն են ուզում սերմանել հանրության շրջանում՝ դեմոտիվացնելով մարդկանց, որ չգնան ընտրության: Դե, իշխանությանը ձեռնտու է նվազ մասնակցությունը, որի պարագայում կայուն վարչական ռեսուրսը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Ի դեպ, շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ նշյալ հարցումն անցկացվել է բացառապես քպականների շրջանում: Այդ պարագայում նշյալ ցուցանիշները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ մոտ 24 տոկոս վարկանիշը կարող է և տրամաբանական լինել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular