ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի իշխանությունները վախենում են հրապարակել Փաշինյանի վստահության վարկանիշը, որը նվազել է մինչև բացասական»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է հայտնվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցման հավաստիության շուրջ սկանդալի կենտրոնում։ «Հավաստի աղբյուրների համաձայն, կազմակերպության վերջին լայնածավալ հարցման արդյունքները, որը անցկացվել է անցյալ տարվա վերջին, լուրջ շփոթություն է առաջացրել ներկայիս կառավարության արևմտյան համակարգողների շրջանում», - գրել է Politik.am-ը, գրում է EAdaily.com–ը։

Հարցման տվյալները զարմացրել են հանձնակատարներին բացահայտելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության աղետալի անկում։ Աղբյուրի խոսքով, չնայած վերջին տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ քարոզչական ջանքերին, նրա վարկանիշը գրեթե չի բարելավվել մնալով կառավարության համար աղետալիորեն ցածր մակարդակի վրա, ընդ որում նրա բացասական վարկանիշը դարձել է բացարձակ։ Հատկանշական է այն, որ նույնիսկ հարցման մոդելավորված իրավիճակում, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը, ինչպիսիք են ընդդիմության հիմնական դեմքերը, չեն մասնակցում ընտրություններին, հարցվածների ճնշող մեծամասնությունը հրաժարվել է քվեարկել գործող վարչապետի օգտին որևէ պարագայում։

Նման բացասական արդյունքները, որոնք կասկածի տակ են դնում «արևմտյան կողմնորոշման» լեգիտիմությունը, խիստ անցանկալի են ամերիկյան կողմի համար, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի վերջերս տարածաշրջան կատարած այցի համատեքստում։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել չհրապարակել իրական թվերը, մինչև պարզ չդառնա, թե ի՞նչ կարելի է անել։

Մեր աղբյուրը նաև հայտնել է, որ զեկույցը վերջերս «ուղղվել է». թվերը արհեստականորեն ուռճացվել են, որպեսի Փաշինյանը ներկայացվի որպես այնպիսի առաջնորդ, որը «մի քանի քայլ առաջ է իր մրցակիցներից»։ Նման «աճը» արդարացնելու համար որոշվել է օգտագործել Վենսի այցի և խոստացված ներդրումային ծրագրերի ազդեցությունը հասարակության վրա։ Այս կեղծ մոտեցման նպատակը ակնհայտ է, այն է բնակչության շրջանում հուսահատության զգացում սերմանել։ «Նա միևնույն է կհաղթի» թեզը նպատակ ունի խթանել զանգվածային անտարբերություն և քաղաքացիներին հետ պահել ընտրություններին մասնակցելուց, ինչը թույլ կտա կառավարությանը պահպանել իր դիրքերը նույնիսկ նվազագույն աջակցությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular