ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերքի երաշխավորված մթերում․ գյուղատնտեսության ռիսկերը նվազեցնելու առաջարկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գյուղատնտեսությունը երկար տարիներ շարունակում է մնալ բարձր ռիսկայնությամբ ոլորտ։ Բերքի կորուստները, շուկայի անկանխատեսելիությունը, իրացման դժվարությունները և ֆինանսական սահմանափակ հնարավորությունները գյուղացու աշխատանքը հաճախ դարձնում են անկայուն ու դժվար կանխատեսելի։ Այս համատեքստում գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական առաջարկները նպատակ ունեն փոխել գյուղատնտեսության գործող տրամաբանությունը և այն դուրս բերել ռիսկային բիզնեսի կատեգորիայից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագրի կարևոր ուղղություններից մեկը բերքի երաշխավորված մթերման համակարգի ներդրումն է գյուղերում։ Ծրագրի հեղինակների համոզմամբ՝ այս մեխանիզմը կարող է էականորեն բարելավել գյուղացիների տնտեսական վիճակը և ստեղծել կայուն զարգացման պայմաններ մարզերում։ Միևնույն ժամանակ այն կարող է նպաստել ներքին միգրացիայի նվազեցմանը, քանի որ գյուղական բնակավայրերում կստեղծվեն ավելի կանխատեսելի եկամտի հնարավորություններ։

Այս թեմային անդրադառնալով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ գյուղացին ամեն տարի կանգնում է մի շարք լուրջ խնդիրների առաջ։

«Մենք պետք է ունենանք համաչափ զարգացում։ Ամեն տարի գյուղացին մի քանի խնդիրների է բախվում։ Նա պետք է առանց երաշխավորության և ապահովագրության աճեցնի իր բերքը, միջոցներ գտնի դրա համար, իսկ հետո փորձի արագ վաճառել շուտ փչացող արտադրանքը։ Գյուղացու համար այստեղ մի քանի մեծ ռիսկեր կան։ Եթե ուզում ենք լուծել այս հարցը, պետք է գոնե այդ խնդիրներից մեկը հանենք նրա ուսերից։ Գյուղացին պետք է զբաղվի արտադրանքով և ոչ թե անընդհատ մտածի, թե ինչպես վաճառի այն»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ բերքի երաշխավորված մթերման համակարգը կարող է հենց այդ խնդիրներից մեկը լուծել՝ գյուղացուն ապահովելով իր արտադրանքի իրացման ավելի կանխատեսելի պայմաններով։ Սա գյուղատնտեսական արտադրությունը կդարձնի ավելի կայուն և կխթանի նաև գյուղական համայնքների տնտեսական ակտիվությունը։

Նարեկ Կարապետյանը վստահ է, որ առաջարկվող տնտեսական ծրագրերը կարող են լայն աջակցություն ստանալ հասարակության շրջանում։ «Եթե մեր հայրենակիցները ցանկանում են ունենալ այն փոփոխությունները, որոնք մենք ենք առաջարկում, պետք է վստահեն մեր տնտեսական ծրագրին։ Մենք համոզված ենք, որ կկարողանանք ստանալ հասարակության զգալի մասի աջակցությունը և վերադարձնել մարդկանց հավատը լավ կյանքի նկատմամբ»,- նշել է նա։

Վերջին շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունը ակտիվորեն նկատվում է հանրապետության տարբեր մարզերում և համայնքներում։

Կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար ներկայացնում են տնտեսական ծրագրերի մանրամասները՝ փորձելով ուշադրություն հրավիրել հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա։

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի չորրորդ կետը՝ գյուղերում բերքի երաշխավորված մթերման մեխանիզմի ներդրումը, դիտարկվում է որպես գյուղատնտեսության կայուն զարգացման կարևոր քայլ։

Ծրագրի իրականացումը կարող է նպաստել գյուղական բնակավայրերի տնտեսական ակտիվացմանը, բարձրացնել գյուղացիների եկամուտները և ստեղծել պայմաններ, որպեսզի Հայաստանի մարզերը զարգանան համաչափ և կայուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular