ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը սիրեկանի հետ սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա դստեր ներկայությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հանրությունը որոշ ժամանակ առաջ ցնցվեց սեռական բնույթի հանցագործությունների մասին տեղեկություններից. պարզվեց, որ երեք հասուն տղամարդիկ առանձին- առանձին սեռական հարաբերություն են ունեցել նույն անչափահասի հետ՝ հետանցքից: Անչափահասն, ի դեպ, հանցագործությունների կատարման պահին ընդամենը 12 տարեկան է եղել: Երեք դեպքերի վերաբերյալ առանձին-առանձին վարույթներով գործերն ուղարկվել էին դատարան: Դեռևս մեղադրական եզրակացության հատվածը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդալիս ողջամիտ կասկած առաջացավ, որ անչափահասի ընտանիքում ամեն ինչ նորմալ չէ, մայրը, մասնավորապես, իր տեղում չէ:

Գործերից մեկով՝ 30-ամյա Կարենի (անունը փոխված է) վերաբերյալ գործով մեր կասկածները հաստատվեցին: Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել էր, որ ՍՊԸ-ի պահակ ամբաստանյալը 2012թ. հունիս ամսին ծանոթացել է տուժող երեխայի մոր՝ Լորետայի (անունը փոխված է) հետ և հաճախակի է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։ Տեղեկանալով այդ մասին՝ Լորետայի ամուսինը 2012թ. նոյեմբեր ամսվա վերջին նրան ու նրա անչափահաս դստերը վտարել է իր տանից ( նշենք, որ ամուսինը երեխայի հայրը չէ. երեխան ծնվել է արտաամուսնական կապից)։ Լորետան գնացել է Կարենի մոտ և խնդրել վերջինիս թույլ տալ իրեն ու դստերը՝ Մոնիկային (անունը փոխված է), ժամանակավորապես բնակվել նրա հետ` քարհանքի պահակատան տնակում։ Կարենը համաձայնել է և մայր ու դուստր տեղափոխվել և բնակվել են այդ տնակում։ Ընդ որում, Լորետան եւ Մոնիկան քնել են տնակի պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Կարենը` մուտքի դռան դիմաց դրված մահճակալին։

Համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի քնած ժամանակ: Սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել։

2012թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, երբ Կարենը ալկոհոլ օգտագործած վիճակում վերադարձել է տնակ ու սուրճ է խնդրել, աղջիկը սուրճ է պատրաստել ու պառկել Կարենի մահճակալին։ Սուրճը խմելուց հետո մայրը պառկել է իր մահճակալին` քնելու և իր մոտ է կանչել դստերը, սակայն վերջինս հրաժարվել է գնալ մոր մոտ։

Երբ մայրը քնել է, Կարենը պառկել է Մոնիկայի կողքին և օգտագործելով աղջկա անօգնական վիճակը, այն, որ վերջինս չէր կարող գիտակցել իր նկատմամբ կատարվող գործողությունների նշանակությունը, բավարար գնահատել դրանց հետևանքները՝ բարոյական, սոցիալական և էթիկական առումներով, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. ձեռքով փակելով նրա բերանը, նրա կամքին հակառակ՝ հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Դատարանում ամբաստանյալի մեղադրանքը փոփոխություն է կրել. գործով մեղադրողը 2013թ. դեկտեմբերի 26-ին որոշում է ներկայացրել դատարան, որով Կարենին առաջադրված մեղադրանքը մեղմվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որով նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որով նախատեսված է տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամբաստանյալ Կարենը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, կատարած արարքի համար զղջացել և խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել։

Տուժող անչափահասի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ մոր սիրեկանն իրեն հաճախակի է ուղարկել հարևան անասնագոմերում որպես կթվորուհի աշխատող կնոջ մոտ, որի ընթացքում նա իր մոր հետ զբաղվել է սիրով։ Նախաքննության ընթացքում անչափահասը հայտնել էր, որ մոր սիրեկանն իր հետ իր կամքին հակառակ է սեռական հարաբերություն ունեցել իր հետ, իսկ դատարանում հայտնել է, որ ամբաստանյալն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և չի ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ, նաև հայտնել է, որ ինքն ամբաստանյալի դեմ չի բողոքում, չի ցանկանում, որ վերջինս պատժվի, քանի որ խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ:

Երեխայի մայրն, ով դատարանում նրա օրինական ներկայացուցիչն է, նախաքննության ընթացքում հայտնել է, որ դուստրն իրեն արթնացրել է և հայտնել տեղի ունեցածի մասին, ինքը զայրացել է դստեր վրա, թե ինչու իրեն չի արթնացրել, իսկ դուստրն ասել է, որ Կարենը թույլ չի տվել և ձեռքով փակել է նրա բերանը։

Դատաքննության ընթացքում մայրը նույնպես հայտնել է, որ սեռական հարաբերությունը դստեր կամքով է տեղի ունեցել: Հատկանշական է հիշատակված կթվորուհու ցուցմունքն այն մասին, որ ինքը հաճախ տեսել է, որ անչափահասի մայրը դստեր ներկայությամբ Կարենի հետ իրեն ազատ ու անվայելուչ է պահել, որի համար ինքը դիտողություն է արել, սակայն՝ անօգուտ։

Դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների»։

Հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր դատարանում որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ հանդես գալ այսպիսի բնութագրով մայրը, առնվազն պատկան մարմինները պետք է բարձրացնեին նրան մայրական իրավունքներից զրկելու հարցը. եթե աղջիկը հայր չունի, չի նշանակում, որ այդչափ անպաշտպան պետք է լինի:

Նշենք, որ դատավճռով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular