Արթիկում սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Տուֆագործների 39բ) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի առաստաղին եղել են կեղտի կուտակումներ, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,
- դուռը պատված չի եղել չներծծվող, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ՍԱՏՄ