Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադ»-ը հաղթեց «Ատլետիկին» և անցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ
ՍՊՈՐՏ«Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբն Իսպանիայի գավաթի եզրափակչում է։
Բասկյան թիմը նվազագույն 1-0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաո»-ին։ Պատասխան հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Միկել Օյարզաբալը։ Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի թիմն առաջին խաղը նույնպես հաղթել էր այս հաշվով։
Եզրափակչում «Սոսյեդադի» մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է, որը 4-3 ընդհանուր հաշվով հաղթել էր կատալոնական «Բարսելոնային»։