1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-ի, հայտնում են երկրի իշխանությունները։
Ավելի վաղ Կարմիր մահիկը հաղորդում էր, որ հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը 787 է։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։
Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։