ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» («СЭ») պարբերականին տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է իր չկայացած տրանսֆերին, եվրագավաթներում ռուսական ակումբների բացակայությանը, «Ախմատի» ֆուտբոլիստի հետ սկանդալին և իր թիմի ներկայիս կարգավիճակին։

Սպերցյանը նշել է, որ չի հիասթափվել եվրոպական առաջնություն չտեղափոխվելուց և շարունակում է կենտրոնացած մնալ իր ակումբի ելույթների վրա.

«Ոչ, չեմ տխրել: Դա կյանք է, ամեն ինչ նորմալ է: Ես երջանիկ եմ «Կրասնոդարում», սա իմ տունն է: Այո, չհաջողվեց հեռանալ, բայց ի՞նչ արած: Բոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց: Հիմա ի՞նչ, ձեռքերս վա՞ր իջեցնեմ: Դրանով միայն ինձ կվնասեմ: Ինչպես կդասավորվի, այնպես էլ պետք է լինի»։

Խոսելով Ռուսաստանի գործող չեմպիոնի մասին՝ Սպերցյանն ընդգծել է, որ «Կրասնոդարը» լիարժեք տոպ-ակումբ է, որն ունի իր հստակ խաղաոճը, սեփական տունն ու երկրպագուների սերը։

Նշենք, որ 25-ամյա հայ ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանի 26 խաղում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո, իսկ ամռանը նրա ծառայություններով հետաքրքրված էին «Սաութհեմփթոնը», «Լիդսը» և «Այաքսը»: Այժմ «ցլերը» 43 միավորով գլխավորում են ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Զենիթից» (42):

Անդրադառնալով 2022 թվականի փետրվարից ռուսական ակումբների՝ միջազգային մրցաշարերից հեռացմանը, ֆուտբոլիստն այն համարել է անարդարություն.

«Երբեմն մտածում եմ՝ «Ինչո՞ւ է այսպես։ Ինչի՞ համար»: Իհարկե, ուզում եմ այնտեղ խաղալ: Ծանր է Չեմպիոնների լիգան ուղղակի հեռուստացույցով նայել, այլ ոչ թե խաղալ: Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու են խառնում ֆուտբոլն ու քաղաքականությունը: Գուցե որոշ ժամանակ անց ինչ-որ բան հասկանանք ու իմանանք, բայց առայժմ այս ամենն ընկալվում է որպես իսկական անարդարություն»։

Կիսապաշտպանը մեկնաբանել է նաև ՌՊԼ-ի 11-րդ տուրում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի հետ միջադեպը, որի արդյունքում ՌՖՄ-ի կարգապահական կոմիտեն իրեն տուգանել էր 150 հազար ռուբլիով՝ իբրև թե ռասիզմի և հայհոյանքի համար.

«Ինքս էլ չեմ հասկանում… Երբ իմ հասցեին մեղադրանքներ հնչեցին, ԶԼՄ-ներն անմիջապես սկսեցին գրել՝ «Կրասնոդարի ֆուտբոլիստն է։ Սկանդա՜լ»: Իսկ երբ ԲԿՄԱ-ի հետ խաղում մեր ֆուտբոլիստը (Վիլյագրան) տուժեց, ինչու՞ էր ամենուր լռություն… Տպավորություն է, որ մեզ ուզում են բոլոր կողմերից ինչ-որ կերպ կպնել, խայթել»:

Սպերցյանը վստահեցրել է, որ միջադեպի ընթացքում ո՛չ ռասիզմ է եղել, ո՛չ էլ նույնիսկ անցենզուր բառապաշար.

«Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչի համար տուգանվեցի: Դուք գոնե մեկ անգամ եղե՞լ եք եզրագծի մոտ: Լսե՞լ եք՝ ինչպես են ֆուտբոլիստները վիճում միմյանց կամ մրցավարների հետ: Իսկ ինձ տուգանեցին մի արտահայտության համար, որում նույնիսկ հայհոյանք չկար։ Ակումբից ասացին, որ տուգանքն անցենզուր բառապաշարի համար է, բայց այնտեղ նման բան չկար»։

Հիշեցնենք, որ այդ միջադեպի արդյունքում պարզվեց, որ Սպերցյանը չի վիրավորել մրցակցին, իսկ Ուսման Նդոնգը որակազրկվեց երկու խաղով (որից մեկը՝ պայմանական):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular