Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի, հայտնել է ՀՀ ԱԳՆ։
Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։