ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ Ֆրանսիսկո Ֆիլիո

ՍՊՈՐՏ

Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ, Հարավային Ամերիկայի KWU senshi նախագահ, շիհան (7-րդ դան) Ֆրանսիսկո Ֆիլիոն փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինարներ ու վարպետաց դասեր է անցկացրել Երևանում։ «Օլիմպավան» սպորտային համալիրում կայացած միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հարյուրավոր սաներ։

55-ամյա բրազիլացին Հայաստան էր ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, շիհան (5-րդ դան) Անդրանիկ Հակոբյանի հրավերով։

Սեմինարի վերջում Ֆրանսիսկո Ֆիլիոն նշել է, որ հիանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից։

«Հայաստանը հիանալի երկիր է, ունի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Հայկական խոհանոցը պարզապես հրաշալի է։ Այստեղ այնպիսի ջերմ ընդունելության եմ արժանացել Անդրանիկ Հակոբյանի կողմից, որ որոշել եմ անպայման վերադառնալ։ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից։

Հայ պատանի մարզիկները շատ տպավորեցին ինձ։ Նրանք նմանվում են իսկական մարտիկների, նաև հիշեցրին ինձ իմ մանկությունը։ Զարմացած չեմ, որ Հայաստանում այսքան շատ են Կիոկուշին կարատեով զբաղվողները։ Այստեղի ֆեդերացիան ստեղծել է շատ լավ պայմաններ և ունի լավ մասնագետներ՝ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մեր մարզաձևով զբաղվելը շատ կարևոր է երեխաների համար ինչպես ֆիզիկական ու առողջության առումով, այնպես էլ՝ հոգեբանության»,- ասել է աշխարհահռչակ մարզիկը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը Երևանում կայանալիք միջազգային մեծ մրցաշարից առաջ։

«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամեն տարի հրավիրում է վարպետների տարբեր երկրներից։ Ֆրանսիսկո Ֆիլիոյի այցը վաղուց էինք ծրագրել։ Քանի որ 2 ամսից Երևանում անցկացնելու ենք աշխարհի գավաթ, սա շատ լավ փորձ էր մեր մարզիկների համար։ Դա լինելու է շատ կարևոր մրցաշար, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 30-ից ավելի երկրներ։ Նախատեսվում է շուրջ 1000 մասնակից շուրջ 40 երկրից։ Մեր սաների համար շատ մեծ մոտիվացիա է Հայաստանում տեսնել այսպիսի հռչակավոր մարզիկի։ Այս սեմինարը հիմնականում ուղղված էր մենամարտի հետ կապված տեխնիկական հնարքներին։ Դա շատ կարևոր էր մեր սաների համար, այդ պատճառով ես ու մեր ֆեդերացիան հոգացել է բոլոր ծախսերն ու կազմակերպել այս միջոցառումը»,- ասել է Անդրանիկ Հակոբյանը։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 11 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ 1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։

2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում։

    •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular