Նարեկ Հակոբյանի սպանության գործով կա 1 կալանավորված
ԻՐԱՎՈՒՆՔՔննչական կոմիտեն հայտնեց, որ փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):
Անձը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին մանամասներ էին հայտնի դարձել զինվոր Նարեկ Հակոբյանի մահվան դեպքից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված զինվորը իրավապահներին նախնական պատմել է, որ տևական ժամանակ իրեն ծաղրել են, գիշերով հանել են ու ստիպել ամանները լվանալ, ստրուկի պես են վարվել իր հետ, ինչից դրդված նա իրեն ծաղրողին կրակել ու սպանել է։