ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմային կայան կառուցելու հարցում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրերս այդ մասին ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե որ երկիրն է Հայաստանում կառուցելու նոր ատոմակայանը, քանի որ 10 տարի հետ նախատեսվում է փակել գործող Մեծամորի ատոմակայանը։

«Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Ուստի, մեր փորձագետների գնահատականով մեզ պետք է փոքր ատոմակայան, և ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի ատոմակայան ենք ունենալու։ Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ։ Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար, և այս գործընթացը շարունակվում է,  դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է Փաշինյանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվեց խաղաղ միջուկային համագործակցության շուրջ հայտարարությունը, իսկ հաջորդած ճեպազրույցում ԱՄՆ փոխնախագահն ասաց. «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

Հայկական կողմը դրանից հետո շարունակում է մանիպուլացնել, թե դեռ շարունակվում են քննարկումները այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ մոդուլային ատոմակայան կառուցելու համար։ Մինչդեռ, փաստն այն է, որ պաշտոնական Երևանը վաղուց կատարել է իր ընտրությունը՝ նախապատվությունը տալով ամերիկյանին։ Իսկ այս խուսանավումներն ընդամենը նպատակ ունեն մինչև ԱԺ ընտրությունները չգրգռել պաշտոնական Մոսկվային։ 

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular