Մոսկվայում 57-ամյա հայ գործարարի են սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com/Մոսկվայում հրազենային կրակոցի հետևանքով սպանվել է 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանը։ Այդմասին հայտնում է Mash պորտալը։
Տեղեկությունների համաձայն՝ գործարարը սպանվել է իրեն պատկանող գրասենյակի մոտակայքում։ Նա ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը։
Արձակված փամփուշտը դիպել է գործարարի կրծքավանդակին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները կլինիկական մահ են արձանագրել։