ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլաստիլին

ՖՈՏՈ

Պլաստիլինը գոյություն ունի ավելի քան 500 տարի, սակայն դրա ստեղծողի շուրջ տարաձայնությունները մինչ օրս չեն մարել: Կա պլաստիլինի առաջացման երեք վարկած:
Ըստ 16-րդ դարի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջ Վազարիի, նմանատիպ հատկություններով նյութի հիշատակում հայտնվել է նրա «Ամենահայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքը» գրքում: Նա նկարագրում է բարձր պլաստիկություն և դիմացկունություն ունեցող նյութը, որը ստեղծված էր մոմի և կավի հիման վրա։
Հետագայում պլաստիլինի ստեղծումը վերագրվել է երեք գյուտարարների՝ գերմանացի Ֆրանց Կոլբին, անգլիացի Ուիլյամ Հարբութին և ամերիկացի Ջո ՄակՎիկերին։ Պաշտոնապես ժամանակակից պլաստիլինի ստեղծումը վերագրված է Հարբութին, չնայած այն հանգամանքին, որ Կոլբին է հորինել «պլաստիլին» կոչվող նյութը նրանից տասնինը տարի առաջ՝ 1880 թվականին: Նա դեղագործ էր աշխատում դեղատանը, գործնականում կապ չուներ արվեստի կամ գոնե մոդելավորման հետ, բայց այդ ժամանակ Գերմանիայում կային բազմաթիվ ճարտարապետներ, քանդակագործներ, ովքեր սուր խնդիր ունեին ապագա նախագծերի համար մոդելներ ստեղծելու, և նրանցից շատերը Կոլբիի ընկերներն էին: Եվ Ֆրանցը որոշել էր օգնել իր ընկերներին և սկսել փորձարկել գտնելու կատարյալ բանաձևը։ Մեր օրերում նրա ստեղծած «Մյունխենյան քանդակագործական կավը» դեռ կարելի է գտնել Մյունխենում։

Ի տարբերություն Կոլբի, Ուիլյամ Հարբութն անմիջականորեն էր կապված արվեստի հետ, նա ուսուցիչ էր Բրիտանական արվեստի դպրոցում։ Նրա դասերին ուսանողները կավից մոդելներ էին քանդակում, բայց քանի որ առաջադրանքները բարդանում էին, մեկ դասի ընթացքում մոդելավորման համար հատկացված ժամանակը չէր բավարարում։ Եվ Հարբութն իր առջև խնդիր դրեց հորինել նյութ, որը կարող է օգտագործվել նորից ու նորից։ Երկար փորձերից հետո հայտնագործվեց «պլաստիլին»-ը, այն նույն գույնն էր, ինչ կավը, որը նախկինում օգտագործվում էր, բայց նույնիսկ մեկ ամիս հետո էլ չէր կարծրանում։ Սկզբում պրոֆեսորը պատրաստվում էր սահմանափակվել միայն ուսումով, բայց երբ տեսավ, թե ինչպես են իր երեխաները կրքոտ սիրում այդ նոր խաղալիքը, որոշեց արտոնագրել հայտնագործությունը և սկսեց դրա զանգվածային արտադրությունը։ Պրոֆեսիոնալներն ու տնային տնտեսուհիները անտարբեր չմնացին, վերջիններս այն գնում էին իրենց երեխաների ու թոռների համար։ Ժամանակի ընթացքում վաճառքի է հանվել չորս գույնի պլաստիլին։ 1968 թվականին հրդեհից հետո արտադրությունը տեղափոխվել էր Թաիլանդ: Ամերիկացի ինժեներ Ջո ՄակՎիկերն էլ պատահաբար էր հայտնագործել պլաստիլինը 1955 թվականին, երբ փորձում էր ստանալ պաստառները մաքրող միջոց: Նա դա ցույց էր տվել իր քրոջը, ով այդ ժամանակ մանկապարտեզի դայակ էր: Սպիտակավուն ոչ թունավոր զանգվածն այնքան էր տպավորել նրան, որ նա սկսեց այն օգտագործել երեխաների հետ դասերի ժամանակ։ Այն բանից հետո, երբ հոգաբարձուների խորհուրդը տեսավ նյութի անսովոր հատկությունները, նրանք սկսեցին հետաքրքրվել դրանով: Նյութը վաճառքում հայտնվելուց հետո այն արագորեն ժողովրդականություն ձեռք բերեց: Արդյունքում ՄակՎիկերը 27 տարեկանում դարձավ միլիոնատեր։

Ներկայումս խանութների դարակներում կարելի է գտնել բազմաթիվ գույների և երանգների պլաստիլին՝ հոտով, փայլերով և շատ այլ տեսակների։ Այն օգտագործում են ոչ միայն երեխաները, այլ նաև շատ քանդակագործներ, ճարտարապետներ և, ամենահետաքրքիրը՝ անիմատորները: Քիչ հավանական է, որ լինի երեխա, ով չի տեսել Ուոլեսի և Գրոմիտի արկածների մասին մուլտֆիլմը, ռուսական մուլտֆիլմերից հարկ է նշել Պլաստիլինե ագռավին: Իսկ ոչ վաղ անցյալում բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Մեյը իսկական պլաստիլինե դրախտ էր ստեղծել։ Այն ստեղծելու համար պահանջվել էր 2000 մարդ՝ 24 գույնի պլաստիլին ավելի քան 2,5 տոննա քաշով։ Այս պահին բանաձևը, որով Հարբութը ստեղծեց իր պլաստիլինը մնում է առեղծված, իսկ ժամանակակից պլաստիլինը ստեղծվում է կավի, մոմի, պարաֆինների, կենդանական ճարպերի և կոնսերվանտների խառնուրդից, որոնք թույլ չեն տալիս այն կարծրանալ: Պլաստիլինը անվտանգ, ոչ թունավոր նյութ է, որը օգնում է երեխաների մոտ զարգացնել հմտությունները և պարզապես ուրախություն է պարգևում նրանց:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular