ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ կարող ենք ակնկալել Երևանից, եթե գործող վարչապետը վերընտրվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին չի անհանգստացնում երկրում գտնվող ռուսական ռազմաբազան։ «Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ։ Մենք սերտ գործընկերություն ենք զարգացրել Ռուսաստանի Դաշնության հետ, հաստատել ենք տնտեսական և քաղաքական կապեր», - ասել է նա հավելելով, որ Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ վերափոխման են ենթարկվում, գրում է svpressa.ru–ն։

Ինչո՞ւ է նա հանկարծ փոխել իր հռետորաբանությունը։ Նախկինում նա ավելի ու ավելի հաճախ էր հարձակվում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա։ Արդյո՞ք առաջիկա ընտրությունները ազդեցություն ունեն։ 

«Իրականում, Նիկոլ Փաշինյանը երբեք էլ չի խոսել ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին, - նշել է քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը,– այն միտքը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերափոխման փուլում են», նույնպես նորություն չէ. Փաշինյանը նմանատիպ տեսակետներ է հայտնել, օրինակ, 2025 թվականի հուլիսին։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ Հայաստանի վարչապետը ներկայումս բավականին զգուշորեն է խոսում Մոսկվայի հետ հարաբերությունների մասին։

Ընտրարշավը, հավանաբար, նույնպես գործոն է։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ապահովել, որ Ռուսաստանը նախընտրական շրջանում կրճատի հայկական ընդդիմությանը, այդ թվում լրատվամիջոցներին, ցուցաբերվող աջակցության բոլոր ձևերը։ Հավանական է նաև, որ Հայաստանի ներկայիս վարչապետը չի ցանկանում օտարացնել այն չկողմնորոշված ընտրողներին, ովքեր չէին ցանկանա տեսնել լարվածության սրում Մոսկվայի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանի իր վարչապետի պաշտոնը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո, Մոսկվայի և Երևանի միջև հետագա սառեցման շրջանները, անշուշտ, հնարավոր են։ Սակայն այստեղ կարևոր են մի շարք գործոններ՝ որքանո՞վ վստահ կլինի նրա կառավարությունը նոր խորհրդարանում, ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ, որքան ակտիվորեն կհամագործակցեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն նման կառավարության հետ, և ինչպես կզարգանա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցությունը պահպանի խորհրդարանի վերահսկողությունը, բայց լինի փողոցային բողոքի ցույցերի զգալի աճ, դա կարող է հանգեցնել Մոսկվայի հանդեպ հռետորաբանության սառեցման։ 

svpressa.ru,–Ի դեպ, հակառուսական հարձակումները նախկինում չեն խանգարել Փաշինյանին հաղթել ընտրություններում։ Կարծում եք դա հիմա փոխվե՞լ է։

— 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ, այդ քաղաքական գործիչը, ընդհանուր առմամբ, զգուշորեն էր խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը բարձրաձայն քննադատում էին Ռուսաստանին։ Նրանց համար կարևոր էր Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի  արդյունքներից հետո երկրում ստեղծված բացասական տրամադրությունները ուղղորդել դեպի արտաքին գործոններ։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս դիրքորոշումն իսկապես դժվար է. բավականին մեծ է հավանականությունը, որ «ՔՊ»–ն կզբաղեցնի առաջին տեղը, բայց խորհրդարանական մեծամասնությունը պահպանելը շատ ավելի դժվար խնդիր է։ 

svpressa.ru,– Ինչպե՞ս պետք է հասկանալ «Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում» արտահայտությունը։ 

— Ավելի շուտ, նա նկատի ունի անցում դեպի այլ պայմաններով հարաբերություններ, որոնք ենթադրում են, ի թիվս այլ բաների այն, որ Ռուսաստանը դեմ չի լինի Երևանի ավելի ակտիվ մերձեցմանը արևմտյան խաղացողների հետ։

svpressa.ru,– Ձեր կարծիքով, եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, նա կշարունակի՞ երկու հակադիր կողմերում լինել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Արևմուտքը նրան ասի. ընտրեք կամ մենք, կամ Ռուսաստանը։ 

— Ամենայն հավանականությամբ, Երևանը կշարունակի հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և արևմտյան խաղացողների միջև, բայց շատ բան կախված կլինի Ռուսաստանի այդ պահին ունեցած հնարավորություններից և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանին արվող նոր առաջարկներից։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, մոտ ապագայում առաջ չի քաշի ռուսական ռազմաբազայի փակման հարցը։ Նրա համար դա իր պոտենցիալ բանակցային դիրքերից մեկն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան տերությունների հետ իր հարաբերություններում։ 

«Մոտեցող խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, անշուշտ, արտացոլվում են Փաշինյանի հռետորաբանության մեջ, - կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Դմիտրի Եժովը,–այնուամենայնիվ, նրա վարքագիծը, ընդհանուր առմամբ, ավելի շատ բնութագրվում է տատանումներով, քան հստակ և հետևողական դիրքորոշմամբ: Վաղ թե ուշ, Երևանը ստիպված կլինի ընտրել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Սակայն այս պահին Փաշինյանին դա ավելի քիչ է մտահոգում, քան նախընտրական ֆոնը, որը իր համար բնութագրվում է բարձր անորոշությամբ: Հաշվի առնելով էլ դա ձևավորվում է այսպիսի օրակարգ»։ 

«Հարկ է հիշել, որ Ռուսաստանը հայկական արտահանման առաջատար շուկա է և խոշոր ներդրող... հայ բնակչության մեծամասնության համար Ռուսաստանը, իհարկե, կարևոր գործընկեր է,- կարծում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,– Ռուսաստանը մի պետություն է, որը կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ։ Այլ հարց է այն, որ Ռուսաստանի դեմ որոշ երևակայական դժգոհություններ են ի հայտ եկել, որոնք անհիմն են, բայց դժգոհությունը կարող են գալ և գնալ, մինչդեռ հայերի մեծ մասը դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Ինքը՝ Փաշինյանը, իհարկե, դժվար թե կարողանա փոխել իր դիրքորոշումը, քանի որ նա արևմտյան տերությունների հովանավորյալն է։ Նա ոչ միայն վիճել է Մոսկվայի հետ, այլ նաև կարող է փչացնել հարաբերությունները այնպիսի մի երկրի հետ, որը դաշնակից է և պատրաստ է պայքարել հայկական շահերի համար, խոսքը Իրանի մասին է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular