Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սպիտակի ոլորանները միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը և
Ոսկեպար-Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ստեփանավանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։