Հայաստանը կարող է դառնալ հնդկական «Pralay» հրթիռների առաջին գնորդը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը քննարկում է հնդկական «Pralay» մարտավարական բալիստիկ հրթիռներ գնելու հնարավորությունը, գրում է tsargrad.tv–ն։
Ադրբեջանն օգտագործում է իսրայելական «Barak-8» հող-օդ հրթիռային համակարգեր, որի մշակմանը մասնակցել է նաև Հնդկաստանը։ Դրա դեմ հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար էլ Երևանը ուսումնասիրում է հնդկական «Pralay» հող-օդ հրթիռներ գնելու հնարավորությունը։ «Pralay»-ն կարճ հեռահարության հրթիռ է։ Դրա հիմնական առանձնահատկությունը հետագծի վերջնական փուլում մանևրելու և ուղղությունը փոխելու ունակությունն է։ Այդ բնութագրերը զգալիորեն բարդացնում են դրա որսումը նույնիսկ այնպիսի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, ինչպիսիք են «Barak-8»-ը կամ «С-300»-ը։ Եթե բանակցությունները հաջող լինեն, ապա Հայաստանը կդառնա առաջին օտարերկրյա երկիրը, որը կստանա «Pralay» համակարգեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը։