ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերնախավի «մկրտությունն» է ատրճանակ վերցնելը, փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժամանակ առ ժամանակ, սովորաբար` շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկատվություն է հայտնվում փոխհրաձգության, կրակոցների, փողոցային խուլիգանության, ծեծկռտուքի, քաշքշուկի մասին: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաև այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Բայց հետխորհրդային երկրներում կատարվող նման դեպքերն ունեն մի առանձնահատկություն. դրանց, որպես կանոն, խառնված են լինում կա՛մ պաշտոնյաները (նույն իրենք՝ բիզնեսմենները), կա՛մ նրանց հարազատները:

Պատճառն, ինձ թվում է, շատ պարզ է. անպատժելիությունը, «հաբռգածությունը», ցինիզմը համարվում են «հաջողության բաղադրիչներից» մեկը: Ինչի՞ համար է մարդը ձգտում պաշտոնի. Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ փողի: Բայց կա նաև հաջորդ հարցը՝ իսկ նրա ինչի՞ն է պետք փողը: Միաժամանակ երկու ննջարանում քնել հնարավոր չէ, ժամը մեկ քյաբաբ ուտելը նույնպես չի տեղավորվում բնական կարիքների բավարարման շրջանակներում: Ուրեմն կա ավելի «վեհ» նպատակ. մարդկանց վրա «վերխ վերցնել», ապացուցել, որ դու «վերնախավին» ես պատկանում: Ինչո՞վ, ինչպե՞ս. նախևառաջ՝ անպատժելի կրիմինալ վարքով:

Ապօրինությամբ ինքնահաստատվելն ընդհանրապես հատուկ է հայաստանյան մշակույթին: Եթե դու այն աստիճանի «լավ տղա» ես, որ շրջադարձ կատարելիս երկու հոծ գիծ ես անցնում և խցանում ստեղծում (եթե, իհարկե, տեսախցիկ չկա), կամ՝ եթե այդքան «շուստրի» ես, որ կարողանում ես հարկերը թաքցնել, դա, ինչ խոսք, արդեն ինքնին խոսում է քո «արժանիքների» մասին և մոտեցնում է քեզ «վերնախավին»: Բայց բուն «վերնախավ» լինելու համար նման բաներն ակնհայտորեն քիչ են: Վերնախավի «մարտական մկրտությունն» է ատրճանակ (ցանկալի է, իհարկե, ինքնաձիգ) վերցնելը, Երևանի, Գյումրիի կամ որևէ այլ քաղաքի փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը: Այս պարագայում դու յուրային ես դառնում «վերնախավում»: Բա էլ ինչի համար է «պապան» պաշտոն և փող ձեռք բերել, եթե «լավ տղեն» չկարողանա «պատժել իրեն նեղացնողներին»:

Դա մի կողմից, իհարկե, պետության թուլությունն է, որ չի կարողանում սաստել այս միջավայրի երիտասարդներին, մյուս կողմից էլ՝ պաշտոնյաներն ու մեծահարուստներն իրենց զավակներին դաստիարակում են կրիմինալ արժեքային համակարգի ոգով: Ինքնին պաշտոն ունենալն ու հարուստ լինելը ամոթ բան չէ: Աննորմալ է, երբ դրանք ծառայում են ոչ թե մարդկանց օգտակար լինելու, այլ «գողական մեթոդներով» ինքնահաստատվելու համար:

Եվ շատ բնական է, որ այդ ինքնահաստատումը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է տալիս: Դեռ լավ է, երբ բումերանգը խփում է հենց «հաբռգածներին», ոչ թե նրանց երեխաներին և թոռներին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular