ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է իր ֆուտբոլային ճանապարհի, ցավալի պարտություններից հետո ոտքի կանգնելու կարողության և ակտիվ սպորտից հեռանալուց հետո իր ապագա ծրագրերի մասին:

Ծանր պարտությունների և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին

Խոսելով ֆուտբոլային անհաջողությունների, մասնավորապես՝ եվրագավաթներից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հոգեբանական ազդեցության մասին, Մխիթարյանն ընդգծել է, որ սպորտում ամենակարևորը չհանձնվելն ու առաջ շարժվելն է.

«Անցյալ տարի մենք ընդամենը երկու շաբաթվա ընթացքում երեք տիտղոս նվաճելու հնարավորություն ունեինք, սակայն բաց թողեցինք բոլոր հնարավորությունները։ Բնականաբար, մենք ցանկանում էինք նվաճել գոնե մեկը։ Սա ֆուտբոլ է, և նման սցենար ոչ ոք չէր սպասում։ Սակայն այդ մեծ հիասթափությունից անմիջապես հետո մենք մեր մեջ ուժ գտանք հաջորդ օրն իսկապես արթնանալու և անցնելու աշխատանքի։ Նույն կերպ էր նաև «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունից հետո. ապրեցինք խորը հիասթափություն, բայց ժամեր անց արդեն մարզվում էինք՝ գիտակցելով, որ ունենք այլ նպատակներ։ Հենց հաջորդ նպատակի առկայությունն է քեզ ուժ տալիս. երբեք չպետք է կանգ առնել»:

Կարիերայի ներկայիս փուլի և տարիքի մասին

Անդրադառնալով իր ներկայիս մարզավիճակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ դեռ վաղ է համարում խաղակոշիկները մեխից կախելը.

«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»:

Նա նաև հիշել է, թե ինչպես է Դորտմունդում Թոմաս Տուխելի խորհուրդը ժամանակին օգնել իրեն փոխել մտածելակերպն ու ավելի հանգիստ մոտենալ կարևոր հանդիպումներին՝ հասկանալով, որ լարվածությունը խանգարում է բացահայտել սեփական ներուժը:

Ֆուտբոլից հետո սպասվող ապագայի և անելիքների մասին

Թե ինչ է անելու Հենրիխն ակտիվ սպորտից հեռանալուց հետո, հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեռ հստակ որոշում չի կայացրել և ցանկանում է պարզապես վայելել ներկան.

«Ի՞նչ եմ անելու ապագայում։ Փորձում եմ ապրել ներկա օրով, հաճույք ստանալ նրանից, ինչ անում եմ հիմա՝ վայելելով և՛ մարզումները, և՛ խաղերը։ Ֆուտբոլից հետո անելիքներիս հարցում դեռ որոշում չունեմ։ Գուցե մեկ տարի պարզապես ոչինչ չանեմ և լիարժեք հանգստանամ, իսկ հետո նոր կմտածեմ՝ կախված նաև այն առաջարկներից, որոնք կստանամ։

Ինչ վերաբերում է մարզչական աշխատանքին, ապա ինձ այդ դերում քիչ եմ պատկերացնում։ Դա պահանջում է ահռելի ժամանակ անցկացնել մարզաբազայում, մանրամասն պլանավորել պարապմունքները և, որ ամենաբարդն է, փորձել գոհացնել բոլոր ֆուտբոլիստներին՝ և՛ նրանց, ովքեր խաղում են, և՛ նրանց, ովքեր մնում են պահեստայինների նստարանին։ Առայժմ ինձ մարզչի կարգավիճակում չեմ տեսնում, բայց սպորտում, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը (2026 թվականի հունիսի 30-ը):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular