ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռադիոդայակ

ՖՈՏՈ

Ռադիոդայակը կոմպակտ սարք է, որը փոխանցում է ձայները հեռավորության վրա: Այն օգտագործվում է երեխային վերահսկելու համար, երբ ծնողները չեն կարող մոտակայքում լինել: Այդ սարքը բաղկացած է երկու բլոկից՝ միկրոֆոնով բլոկը տեղադրվում է երեխայի սենյակում, ընդունիչով բլոկը նախատեսված է ծնողների համար։ Ռադիոդայակը թույլ է տալիս լսել այն ամենը, ինչ անում է երեխան: Սարքն ունի գործողության մեծ շրջանակ: Ժամանակակից ռադիոդայակները ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ՝ տեսահսկում, երկկողմանի կապ, ջերմաչափում, խոնավության սենսոր, երաժշտական ​​մեղեդիներ, գիշերային լույս, ցուցիչ լույսեր, ձայնի ճանաչման համակարգ: Նման սարքն անհրաժեշտություն է հաստ պատերով և բարդ հատակագծով բնակարաններում, ինչպես նաև առանձնատներում։

Նման օգտակար սարքը գյուտը համեմատաբար նոր պատմություն ունի։ Ըստ որոշ աղբյուրների, այն ստեղծվել է 1930 թվականին ամերիկյան Fisher-Price ընկերության աշխատակից Նորման Էմերիկի կողմից: Կա նաև կարծիք, որ ռադիոդայակի հայտնվելուն նպաստել է 1932 թվականին Ամերիկայում տեղի ունեցած մի տխուր պատմություն:  Ատլանտյան օվկիանոսը առաջին անգամ միայնակ հաղթահարած օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքից երեխա են գողացել: Առևանգողները փրկագին են պահանջել մեկուկես տարեկան տղայի համար, սակայն պահանջվող գումարը ստանալուց հետո հանցագործները սպանել են երեխային։ Ծնողները ամեն ջանք գործադրել են, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ General Electric ինժեներական ընկերության աշխատակիցները ձեռնամուխ են եղել այնպիսի սարքի հայտնագործմանը, որը ծնողներին թույլ կտա հեռվից լսել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Սարքի մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի: Արդյունքում ռադիոդայակը վաճառքի համար հասանելի է դարձել ամերիկյան խանութներում 1937 թվականին: Այդ առաջին սարքը կոչվում էր «ռադիոբուժքույր»: Դրանք չափազանց պարզ էին և իրենց գործառույթներով նման էին այն ժամանակվա սովորական ռացիաներին: Հաղորդիչից ստացող ազդանշանը փոխանցվում էր տնային էլեկտրական ցանցի միջոցով: Սարքը անկատար էր, քանի որ այն չէր ապահովում ազդանշանի գաղտնիությունը: Այն ժամանակ հնարավոր չէր ռադիոդայակը գործարկել ձայնով և չկային այլ օգտակար գործառույթներ։

Սկզբում նման սարք դժվար էր գտնել և միևնույն ժամանակ այն բավականին թանկ էր (մոտ երեք հարյուր դոլար)։ Իհարկե, ոչ բոլորն էին կարող իրենց թույլ տալ ունենալ այն։ Ռադիոդայակը հանրությանը հասանելի և հայտնի է դարձել միայն 1980 թվականին: Սարքն արդեն կատարելագործվել էր, և ռադիոալիքներն էին սկսել օգտագործվել որպես հաղորդող ազդանշան։ Ներկայումս ժամանակակից ռադիոդայակները շատ ավելի բարդ և ֆունկցիոնալ են, քան իրենց նախորդները: Ազդանշանն այլևս չի փոխանցվում բաց ձևաչափով առանց կոդավորման, ինչպես նախկինում: Ժամանակակից տեխնոլոգիաները լիովին պաշտպանում են ազդանշանը երկու բլոկների միջև և դարձնում հաղորդակցությունը անվտանգ և գաղտնի: Ամեն տարի ռադիոդայակների մոդելները բարելավվում են շարունակելով ուրախացնել երեխաներին և օգնել ծնողներին: Այժմ շուկայում կան թվային անլար մանկական ռադիոդայակներ, որոնք օգտագործում են DECT, որը թույլ է տալիս ձայնային ազդանշան փոխանցել մինչև 300 մետր շառավղով: Իսկ դրանց գները կախված են արտադրողից (ապրանքանիշից) և լրացուցիչ գործառույթների քանակից:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular