Իրանը Աֆղանստանին ու Պակիստանին երկխոսության կոչ է անում․ Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Աֆղանստանին և Պակիստանին իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով սուրբ Ռամադանի ամսվա կարևորությունը որպես ինքնազսպման և իսլամական համերաշխության ժամանակաշրջան։
X-ում կատարված գրառմամբ Արաղչին հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։
Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ նպաստելու Քաբուլի և Իսլամաբադի միջև կառուցողական երկխոսությանը։
Հիշեցնենք, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և մի քանի աֆղանական քաղաքների։
Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Թալիբանը Աֆղանստանը վերածել է Հնդկաստանի գաղութի, հավաքել ահաբեկիչներին Աֆղանստանում և սկսել ահաբեկչությունը։ Հիմա բաց պատերազմ է սկսվել։