Արսենալն իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է Բարսելոնային
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, լոնդոնյան ակումբը պատրաստ է այս ամռանը վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ «զինագործները» 28-ամյա խաղացողի ծառայություններն առաջարկել են կատալոնական «Բարսելոնային»։ Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ արդյոք «կապտանռնագույնները» հետաքրքրվա՞ծ են նման տրանսֆերով, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Բեն Ուայթը «Բրայթոնից» «Արսենալ» էր տեղափոխվել 2021 թվականին՝ 58 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ուայթի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։