Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: