ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Նոտարիատի մասին» և «Արխիվային գործի մասին» օրենքներում։

«Արխիվային գործի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը պարտավոր են ստեղծել արխիվ, այլ իրավաբանական անձինք, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության տարբերակը մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը: Նշված կարգավորումը վերաբերում է նաև նոտարներին: Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով նոտարների՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ հանձնված արխիվային փաստաթղթերը հանդիսանում են պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթեր: «Նոտարիատի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի ուժով նոտարական պալատն է կազմակերպում նոտարական արխիվային փաստաթղթերը համալրելու, հաշվառելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված աշխատանքները:

Նշվում է նաև, որ արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանության համար պրակտիկայում առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ նախ պետք է արձանագրել նոտարական արխիվային փաստաթղթերի մեծածավալ լինելու հանգամանքը: Դա պայմանավորված է օբյեկտիվ այն հանգամանքով, որ յուրաքանչյուր նոտարի գործունեության ընթացքում ձևավորվող նոտարական գործերի արխիվը ժամանակի ընթացքում ավելանում է՝ նաև այն հաշվառմամբ, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ նոտարական գործողությունների մի մասի պահպանության ժամկետը մշտական է: Բացի այդ, գործող շատ նոտարներ տիրապետում են նաև պաշտոնից ազատված, լիազորությունները դադարած նոտարների գործունեության ընթացքում ձևավորված արխիվին՝ որպես վերջիններիս փոխարինող նոտարներ: Մինչդեռ, նոտարական գրասենյակների տարածքները չեն բավականացնում նոտարական գործերի մեծածավալ արխիվի պահպանության համար:

Այս գործոններով պայմանավորված՝ մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը, առաջանում են անհարմարություններ ինչպես նոտարների կողմից արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանության, այնպես էլ քաղաքացիների որակյալ սպասարկումն ապահովելու, մասնավորապես՝ ողջամիտ ժամկետում արխիվային փաստաթղթերից համապատասխան փաստաթղթեր տրամադրելու տեսանկյունից:

Ընդ որում՝ ժամանակավոր արխիվացման ենթակա փաստաթղթերի շարքում առկա են նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնք ենթակա են պատշաճ պահպանման՝ ապահովելով գաղտնիության ռեժիմը։ Նման տվյալների պահպանումը պահանջում է արխիվացման պատշաճ պայմաններ։

Նախագծերով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի նոտարական արխիվ՝ նպատակ ունենալով ապահովել արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունը և հաշվառումը՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնել ը, կբացառվեն արխիվային փաստաթղթերի տրամադրման հետ կապված դժվարությունները՝ դրանով իսկ ապահովելով քաղաքացիների որակյալ սպասարկումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular