Թուրքիայում F-16 է կործանվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԹուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում:
Կործանիչը օդ է բարձրացել Բալըքեսիրի իններորդ գլխավոր ավիաբազայից տեղական ժամանակով ժամը 00:56-ին, որից հետո նրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնաբերվել են օդանավի բեկորները:
Քննություն է անցկացվում ավիավթարի պատճառը պարզելու համար։