Թուրքիայում վթարվել է F-16 կործանիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը չորեքշաբթի վաղ առավոտյան կործանվել է երկրի արևմտյան Բալըքեսիր նահանգում, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնել է Ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ օդանավը տեղական ժամանակով ժամը 00:56-ին (Գրինվիչի ժամանակով՝ երեքշաբթի 21:56-ին) Բալըքեսիրի 9-րդ Գլխավոր Ռեակտիվ Բազայի հրամանատարությունից թռիչք կատարելուց հետո կորցրել է ռադիոկապը։
«Օդաչուն զոհվել է։ Վթարի պատճառները կպարզվեն հետաքննությունից հետո», - նշված է նախարարության հայտարարության մեջ։