ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ տղամարդը փետրվարի 24-ին Վաշինգտոնի նահանգում դանակով հարձակվել է մարդկանց վրա. հինգ մարդ զոհվել է, այդ թվում՝ հարձակվողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Փիրսի շրջանի ոստիկանության մամուլի տեղեկագրում։
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան։ Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն տնից, ուր եկել էր 32-ամյա տղամարդը՝ խախտելով շփումների արգելման մասին դատական որոշումը։ Սակայն դատարանի հրամանը ուժ չի ունեցել, քանի որ այն չէր հանձնվել հարձակվողին, հաստատել են ոստիկանության աշխատակիցները:
«Մի քանի վկան տեղական ժամանակով ժամը 9:30-ին հայտնել են, որ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցրել (մարդկանց) տնից դուրս», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի տեղեկագրում հստակեցվում է, որ ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա և սպանել նրան։ Միջադեպի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են տեղում, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։