Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լեհաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: