ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մրցույթ-փառատոնն անցկացվում է «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու են երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք տեղի կունենան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մրցույթի ժյուրին կղեկավարի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Մրցույթ-փառատոնը կուղեկցվի նաև կամերային և սիմֆոնիկ համերգային երեկոներով, որոնց ընթացքում ելույթ կունենան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Խաչատրյան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը։ Ինչպես նաև՝ ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Լիլիթ Գրիգորյանը։ Իսկ մրցույթ-փառատոնի փակման գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular