ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններին ընդառաջ հանրապետությունում ձևավորվել է քաղաքական անորոշության և լարված սպասումների մթնոլորտ։ Իշխանության ներսում շրջանառվող խոսակցությունները, արտաքին քաղաքական ակտիվ շփումները և ընդդիմադիր շրջանակների գնահատականները ձևավորում են մի պատկեր, որտեղ ներքին համախմբվածությունն ու արտաքին ուղղվածությունը դառնում են նախընտրական առանցքային թեմաներ։

Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հասունանում է պառակտում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ոչ բոլոր ներկայացուցիչներն են աջակցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծին և նրա առաջադրմանը առաջիկա ընտրություններում։ Թեև այդ դժգոհությունները առայժմ չունեն հրապարակային դրսևորում, սակայն քաղաքական շրջանակներում խոսվում է ներքին անհամաձայնությունների մասին, որոնք կարող են խորանալ նախընտրական գործընթացների ընթացքում։

Քննադատության հիմնական առանցքը վարչապետի արտաքին քաղաքականությունն է։ Նրա քայլերը գնահատվում են որպես չափազանց միակողմանի՝ հատկապես ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Քննադատները պնդում են, որ նախընտրական փուլում իշխանությունը կարող է գնալ նոր զիջումների՝ փորձելով պահպանել արտաքին աջակցությունը և ապահովել հարաբերական կայունություն սահմաններին։ Միաժամանակ հարց է բարձրացվում, թե արդյոք այդ քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում չի խորացնի Հայաստանի ռազմավարական խոցելիությունը։

Այս համատեքստում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը բավական կոշտ գնահատականներ է հնչեցնում գործող իշխանության հասցեին։ Նրա խոսքով՝

«Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը նման է փայլուն ոսկեզօծ թղթով շոկոլադի, բայց որի իրական պարունակությունը, ոչ թե մաքուր շոկոլադ է, այլ կոնցերագեններով փոխարինիչ: Այդ շոկոլադը ընտրություններից առաջ թանկ գնով պետք է ծախել ժողովրդին: Թուրքիայի և Ադրբեջանի համար ներկայիս իշխանությունները պատմական նվեր են, որովհետև պատերազմի շանտաժով որդեգրել են զիջումային քաղաքականություն և մտել են «խաղաղության» խաղի մեջ: Մինչև ընտրություններ սահմանին հանգիստ կլինի, Փաշինյանը և Ալիևը միմյանց ձեռք կսեղմեն, կգոռան խաղաղության մասին, իսկ ընտրություններից հետո Ալիևը և Էրդողանը կգան իրենց տրված խոստումների հետևից: Քանի որ Արևմուտքի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունները մեծապես պայմանավորված են Թուրքիայով և Ադրբեջանով, հետևաբար Արևմուտքը ևս պետք է աջակցի և աջակցում է Փաշինյանին վերընտրվելու համար, չնայած դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ընտրական պրոցեսներին»:

Սամսոնյանը նաև անդրադառնում է իշխող թիմի ներսում հնարավոր անհամաձայնություններին՝ նշելով, որ դրանք քաղաքական նշանակություն չունեն, քանի դեռ չեն ստանում արտաքին դրսևորում։ Նրա գնահատմամբ՝ ներսում առկա դժգոհությունները չեն վերածվում քաղաքական դիրքորոշման և չեն ազդում որոշումների վրա։

«Ինչ վերաբերում է թիմի ներսում անհամաձայնությանը, ապա դա արտաքին դրսևորում չունի: ՔՊ ներկայացուցիիների` պատերի տակ ներքին կարգով դժգոհությունները որևէ քաղաքական արժեք չունեն»,- նշել է Անի Սամսոնյանը:

Նախընտրական փուլում արտաքին քաղաքականության ուղղությունն ու ներքին համախմբվածության մակարդակը դառնում են ոչ միայն քաղաքական, այլև հասարակական քննարկման առանցքային թեմաներ։ Առաջիկա ամիսները ցույց կտան՝ արդյոք ներքին լարվածությունը կվերածվի քաղաքական գործընթացի, թե կմնա կուլիսային խոսակցության մակարդակում, և որքանով արտաքին գործոնները կազդեն հանրային տրամադրությունների ձևավորման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular