ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու կյանքից զրկեցին դերասանուհու որդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armtimes.com-ը գրում է.

 

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր:

Դեպքի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կարճ ժամանակում կրակոցի հեղինակը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին:

Հանցագործության համար կասկածվող անձը եղել էր ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել էր իր անունով հաշվառված որսորդական հրազենով, մանրամասնել էին ՆԳՆ-ից:

Shamshyan.com-ը հայտնել էր, որ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին Hongqi մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր Nissan մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30-40 մետր հեռավորությունից կրակոց էր արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել փախուստի։

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ Shamshyan.com-ի՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել էր Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է: Վիճաբանությունը, մեզ հասած տեղեկություններով, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular