ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի մասին տեղեկությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հերքել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

Մամուլի ասուլիսի ընթացքում Բաղաեին նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների շուրջ շահարկումները նոր չեն, սակայն ընդգծել է, որ շրջանառվող որևէ պնդում հաստատված չէ։ «Մենք չենք հաստատում այդ ենթադրությունները։ Ցանկացած բանակցային գործընթացի մանրամասները քննարկվում են բանակցությունների սենյակում։ Ժամանակավոր համաձայնագրի մասին խոսակցությունները որևէ հիմք չունեն», — հայտարարել է նա։

Բաղաեին նաև մերժել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այն պնդումը, թե Իրանը մոտ է միջուկային զենք ձեռք բերելու կարողությանը՝ նշելով, որ ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարությունները նորություն չեն։

Նա ընդգծել է, որ բանակցությունները, որոնք միտված են միակողմանի պահանջներ պարտադրելուն, արդյունք չեն կարող տալ։ «Մենք վստահ ենք մեր դիրքորոշման իրավացիության մեջ և կշարունակենք գործընթացը, քանի դեռ այն կարող է արդյունքի բերել՝ հիմնվելով մեր պահանջների ամուր հիմքերի վրա՝ թե՛ միջուկային ոլորտում, թե՛ պատժամիջոցների վերացման հարցում», — ասել է խոսնակը։

Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարություններին՝ Բաղաեին նշել է, որ Իրանը չի ընդունում վնասված օբյեկտների վերաբերյալ նախապայմաններ։ Նրա խոսքով՝ Թեհրանը 2025 թվականին կատարել է խաղաղ միջուկային օբյեկտների տեսչությունների վերաբերյալ իր պարտավորությունները և շարունակել է համագործակցությունը գործակալության հետ, սակայն օտարերկրյա ռազմական հարձակումների հետևանքով վնասված օբյեկտների հարցը առանձին խնդիր է, որի համար հստակ ընթացակարգ գոյություն չունի։

Խոսնակը նաև նշել է, որ տեղեկություններ չունի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի՝ Օման հնարավոր այցի մասին՝ Իրանի առաջարկների փաթեթը փոխանցելու նպատակով։

Բացի այդ, Բաղաեին անդրադարձել է Իրանի արտաքին գործերի նախարարության որոշմանը՝ ԵՄ անդամ պետությունների ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կառույցներ ճանաչելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այսուհետ Պարսից ծոցում և հարակից տարածաշրջանում ԵՄ 27 անդամ երկրների ռազմական ներկայությունը Իրանի կողմից կդիտարկվի  և կընկալվի այլ կերպ և կունենա համապատասխան հետևանքներ։

Հեղինակ՝   Անի Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular