ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Չեխական գարեջուր

ՖՈՏՈ

Չեխական գարեջուր խմիչքի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 993 թվականով՝ Բենեդիկտյան վանքի վանականներին Բրեվնովում գարեջուր եփելը արգելող հրամանագրով։ Այսպիսով, այն կատակը, որ չեխերը հացահատիկ են աճեցրել ոչ թե հաց թխելու, այլ գարեջուր եփելու համար, այլևս այդքան էլ անիրական չի թվում։

Չեխիայում գայլուկի մշակման մասին առաջին գրավոր աղբյուրները նույնպես կապված են վանականների հետ։ Դա 1073 թվականի փաստաթուղթն է Օպատովիցեի վանքից։ Երկրի շատ վանքեր էին զբաղվում գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Այդ խմիչքը անպայման եփվել էր Վիշեգրադում մինչև 1088 թվականը։ Դրա պատմությունը ամենահեշտությամբ կարելի է գտնել թագավորական նվերների փաստաթղթերի միջոցով, քանի որ գարեջրագործությունը թագավորական արտոնություն էր։

Պլզենը և Բուդյովիցեն գարեջուր եփելու իրավունք են ստացել մոտավորապես 1200-ական թվականներին՝ Վացլավ II թագավորի հրամանագրի շնորհիվ։ Ավելին, որպեսզի մրցակիցները չփչացնեն միմյանց, միջնադարում յուրաքանչյուր գարեջրատուն պաշտպանված էր հատուկ հրամանագրով, որն արգելում էր այլ գարեջրատների կառուցումը 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ 16-րդ դարում Չեխիայում ընդունվել է «Բավարիայի մաքրության օրենքը»։ Դրա համաձայն այդ ըմպելիքը թույլատրվում էր պատրաստել միայն գարուց, ջրից և գայլուկից։

Ի դեպ, այդ ըմպելիքի եփման տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական ​​աշխատանքը հրատարակվել է Պրահայում 1585 թվականին։ Այդ տեղեկատուն գրվել էր կայսր Ռուդոլֆ II-ի անձնական բժշկի կողմից։ Նշանակալի է նաև Ֆրանտիշեկ Պոպեի 1794 թվականի գարեջրագործության արվեստի մասին հրատարակությունը, որտեղ նա համակարգել էր այդ ըմպելիքը եփելու տարբեր մեթոդները։ Գարեջրի թնդությունը որոշող գործիքի գյուտը ևս պատկանում է չեխի՝ Կարել Նապոլեոն Բալինգին։

19-րդ դարի սկզբին Պրահայում հիմնադրվել էր ապագա գարեջրագործներ պատրաստելու առաջին մասնագիտական ​​դպրոցը։ Այնուհետև, մոտ 50 տարի անց, լույս էր տեսել համապատասխան մասնագիտական ​​ամսագիր։ Նշանակալի է նաև չեխական գարեջրագործության համար կարևոր մի ամսաթիվ՝ Պիլզենի գարեջրատան բացումը 1842 թվականին և հայտնի Պիլզենյան Պրազդրոյ գարեջրի թողարկումը։ Այն արտադրվում էր Էլբեի հովտից ստացված գարու, ժատեցյան գայլուկի և մաքուր աղբյուրի ջրի միջոցով։

20-րդ դարի սկզբին Չեխիայում արդեն կար մոտ 1000 գարեջրատուն։ Հետո դրանց թիվը նվազել է և 1940 թվականին մնացել են միայն 341-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել է դրանց մեծ մասը, բացի դա հետագայում ևս՝ սոցիալիստական ​​Չեխոսլովակիայում, իրավիճակը լավ չէր։ Այսօր Չեխիայում գործում է մոտ 200 գարեջրատուն, բայց շուկայի մոտավորապես կեսը պատկանում է օտարերկրյա գարեջրագործներին՝ SABMiller, Heineken և Starbev։ Հետևաբար, եթե ցանկանում եք համտեսել իսկական չեխական գարեջուր, ապա փնտրեք միկրոգարեջրատներ և ընտանեկան բիզնեսներ, որոնցից այժմ երկրում կա մոտ 80 միավոր։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular