ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կուբայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի թուլացած առողջապահական համակարգը փլուզման եզրին է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարումների արգելափակումից առաջ էլ կղզու առողջապահական համակարգը ​​ճգնաժամի մեջ էր, ինչպես նաև տնտեսությունը։  Պարագաների և դեղորայքի պակասը զգացվում էր վաղուց, բայց հիմա իրավիճակը հասել է կրիտիկական կետի։

Կուբայի իշխանությունները հայտնում են, որ շտապօգնության մեքենաները դժվարանում են վառելիք գտնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, իսկ էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումներն ավելի են վատթարացրել հիվանդանոցների գործունեությունը։

Կուբայի օդանավակայաններից կենսականորեն կարևոր պաշարներ մատակարարող չվերթները դադարեցվել են, քանի որ Հավանան այլևս չի կարող վառելիքով լիցքավորել ինքնաթիռները։ Մասնագետներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ էմբարգոն Կուբան ընկղմում է մարդասիրական ճգնաժամի մեջ և կոչ են անում աշխարհի առաջնորդներին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Կուբայի առողջապահության նախարար Խոսե Անխել Պորտալ Միրանդան հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև մարդկանց անվտանգությանը։

«Դուք չեք կարող վնասել երկրի տնտեսությանը՝ առանց ազդելու նրա բնակիչների վրա։ Այս իրավիճակը վտանգի  է ենթարկում մարդկանց կյանքը», – ասել է Կուբայի առողջապահության նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular