Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 10 տրլն 127 մլրդ 165.9 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով։
2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 3 մլն 338 հազ. 443 ՀՀ դրամի համեմատ»։