ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, բոլորին հասնող, կամեցող, օգնող։ Բոլորն իրեն շատ էին սիրում։ Չի սիրել սուտը, տանել չէր կարողանում, երբ մեկը խաբում էր, սուտ խոսում։ Ճշմարտությունն իր համար շատ կարևոր էր։ Մաքուր սիրտ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Երևանում, որոշակի ժամանակաշրջան ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Նա այնտեղ սպորտով է զբաղվել, մասնավորապես՝ քիքբոքսինգով։ Սպորտում Էդուարդը մեծ հաջողություններ է գրանցել, չեմպիոն դարձել։ Ընտանիքը Հայաստան է վերադարձել, որպեսզի Էդուարդը զորակոչվի պարտադիր զինծառայության։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ պարտաճանաչ աշակերտ էր, իրեն շատ էին սիրում։ Գիտական ոլորտն էր ուսումնասիրում, գիտությունն ու գիտնականներն էին իրեն հետաքրքիր։ Շատ էր սիրում մաթեմատիկան, հրաշալի տիրապետում էր ռուսաց լեզվին։ Բոլոր առարկաներն էլ իրեն հետաքրքիր էին, ամեն ինչի հանդեպ սեր և ձգտում ուներ, ամեն ինչից հասկանում էր։ Նկարչություն, երգ, դրանց հանդեպ ևս անտարբեր չէր։ Շատ գեղեցիկ նկարներ ունի, գեղեցիկ ձայն ուներ, երգում էր»։

Ռուսաստանում 11-րդ դասարանն ավարտելուց հետո Էդուարդի ընտանիքը վերադառնում է Հայաստան։ Էդուարդն աշխատանքի է տեղավորվում։ Համավարակի շրջանն էր, Էդուարդը որոշում է աշխատել և օգնել ընտանիքին։ 2021 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Կապանում։ Հավաքակայանում «Զինուժի» պատրաստած ռեպորտաժի ժամանակ Էդուարդն ասում է՝ պետք է ծառայենք մեր հայրենիքի համար ու չթողնենք, որ ուրիշին հասնի մեր հայոց հողը։ Մայրիկը նշում է՝ զորամասում ևս որդին վայելել է բոլորի սերն ու հարգանքը. «Կարգապահ զինվոր է եղել»։

Էդուարդի մարտական ուղին փաստում է. «Էդուարդ Թելմանի Հարությունյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության է նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ից՝ որպես զորամասի հետախուզական վաշտի 1-ին հետախուզական դասակի 1-ին հետախուզական ջոկի ՊԿ գնդացրորդ: Մասնագիտական ունակությունները եղել են լավ մակարդակի։ Բնավորությամբ եղել է շփվող, ոչ կոնֆլիկտային, խուսափել է հրամանատարների ու ծառայակից ընկերների հետ հավանական ընդհարումներից: Մշտապես կատարելագործել է իր ֆիզիկական ունակությունները»:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Հարվածների ուղղությունները մի քանիսն էին՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Այդ պատերազմում մի քանի տասնյակ տղաների հետ անմահացավ նաև Էդուարդը։ «Այդ օրն աշխատանքից տուն էի գալիս, իր համար իրեր էի պատրաստել, որ ուղարկեի։ Զանգահարեց՝ մա՛մ, իրերս ե՞րբ ես ուղարկելու։ Ասացի, որ տուն եմ հասնում, հայրիկին տամ, որ ամեն ինչ կազմակերպի։ Ժամը մեկից երկուսը ես եմ իր հետ խոսել, ժամը չորսին՝ հայրիկը։ Ասաց, որ վարժություն են կատարել, հինգ է ստացել։ Հրամանատարի հանձնարարությունը ևս կատարել է ու բարձր գնահատական ստացել։ Իսկ գիշերը մեզ հետ կապի դուրս չի եկել, մենք անգամ պատկերացում չունեինք, որ պատերազմ է սկսվել։ Մտածում էինք, որ գուցե վարժություններ են կատարում, հարմար չէ զանգելը։ Մենք էլ իրեն չէինք զանգահարում։ Բայց գիշերն իմացանք, որ կռիվ է սկսվել»։

Մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ գտնվել է զորամասի մշտական տեղակայման վայրում: Ստանալով մարտական տագնապ ազդանշան՝ իր ստորաբաժանման հետ, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, շտապել է մարտական դիրքերին օգնության, թույլ չտալով, որ թշնամին առաջխաղացում ունենա Կապանի Ճակատեն գյուղում»:

Տղաները պաշտպանել են Սրաշեն, Ճակատեն գյուղերը։ Էդուարդն անմահացել է սեպտեմբերի 13-ին։ Էդուարդին և ընկերոջը՝ Նարեկին կարողացել են հաջորդ օրը դուրս բերել այդ հատվածից։ Դրա համար շատ մեծ ջանքեր է գործադրել Էդուարդի հայրիկը։ Էդուարդը բավականին երկար ժամանակ ողջ է եղել, մի քանի ժամ վիրավոր վիճակում, ուսի հարվածում հրազենային վիրավորում ունենալով հանդերձ, շարունակել է պայքարել՝ թույլ չտալով թշնամու առաջխաղացումը։ Այդ տարածք թշնամին չի կարողացել ներխուժել, նա փաստացի իր կյանքի գնով պաշտպանել է Ճակատեն գյուղը։ Ընտանիքը ցանկանում է, որ որդին ըստ արժանվույն գնահատվի իր սխրանքի համար, ինչը պետք է դրսևորվի Էդուարդին էլ ավելի բարձր հարգի մեդալի շնորհմամբ։ Քրեական գործ ևս հարուցվել է, որը գուցե տա ընտանիքին հուզող շատ հարցերի պատասխանները։

Էդուարդը տան ավագ զավակն է ։ Կրտսեր քույր ունի։ Ծնողների երազանքն է, որ իրենց ընտանիքում կրտսեր Էդուարդ լույս աշխարհ գա։ Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է. «Ուժ տվողը տղայիս պատիվն ու սխրանքը դարձան։ Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ։ Մենք Ռուսաստանի քաղաքացիներ էինք, բայց նա չցանկացավ այնտեղ մեկ տարի ծառայել, որոշեց, որ իր երկրում պետք է ծառայի, դրա համար վերադարձանք Հայաստան։ Նա իր կյանքը տվեց հանուն մեզ, մեր ժողովրդի, որ բոլորս կարողանանք հանգիստ քնել։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ Էդուարդս ցանկացել էր մեկնել մարտի դաշտ։ Իր 18-ամյակը դեռ չէր լրացել, և, բնականաբար, իրեն թույլ չէին տվել մեկնել պատերազմ։ Ընկերոջ հետ գնացել էին զինկոմիսարիատ, իրեն ասել էին՝ գնա տուն, պետք լինի, քեզ կկանչենք։ Համառել էր. «Ինձ էլ տարեք, իմ ընկերները զոհվում են, ես իրենց կողքին պետք է լինեմ»։ Շատ խիզախ էր տղաս»։

Հ. Գ. - Էդուարդ Հարությունյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» մեդալներով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular