ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը: Այն անցկացվել է «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում: Ավելի քան 200 երիտասարդ երաժիշտ տարբեր քաղաքներից մասնակցել են հեղինակավոր մրցույթին, որը ևս մեկ քայլ է ապահովելու մասնագիտական շարունակական զարգացումը և ստեղծագործական աճը

Մրցույթի «Ջութակ» անվանակարգում հանդես է եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Էդուարդ Դայանը։ Նա նվաճել է մրցույթի առաջին մրցանակը և Գրան Պրին, ինչպես նաև արժանացել է 1 միլիոն ռուբլի դրամական պարգևի։

Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։

Էդուարդ Դայանը ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները շարունակում են իրենց հաղթարշավը տարբեր մրցույթների ժամանակ։ Նրանք իրենց հաջողություններով ապացուցում են, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ պատանի երաժիշտների մեջ տարիներ ի վեր ներդրած ջանքերը ժամանակի ընթացքում տալիս են իրենց պտուղները, այն է՝ կրթաթոշակառուների ստեղծագործական ու մասնագիտական աճ ու զարգացում և միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության հանրահռչակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular