«Փաշինյանը ծախել է Ղարաբաղի հայկական ղեկավարությունը TRIPP-ից շահույթ ստանալու համար»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓետրվարի 5-ին Բաքվում ցմահ ազատազրկման դատապարտվեցին նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Լեռնային Ղարաբաղի այլ հայ ղեկավարներ։ Լեռնային Ղարաբաղի երկու այլ նախկին նախագահներ՝ Բակո սալահյանը և Արկադի Ղուկասյանը, դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Սակայն, քանի որ երկուսն էլ 65 տարեկանից բարձր են, այդ դատավճիռները ևս կարող են հեշտությամբ վերածվել ցմահ ազատազրկման Բաքվի բանտում։ Դրանից մեկ օր առաջ էլ՝ փետրվարի 4-ին, Աբու Դաբիում կայացած Զայեդ մրցանակի հանձնման արարողության ժամանակ Փաշինյանը հայտարարեց հայ-ադրբեջանական հակամարտության ավարտի մասին, գրում է mk.ru–ն։ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը, որի գործը առանձնացվել է առանձին վարույթի, մնում է անհայտ։ Նա ռուս-հայ գործարար է, ով 2011 թվականից ի վեր Forbes-ի կողմից ընդգրկվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 1 միլիարդ դոլար կարողությամբ։ 2022 թվականի աշնանը նա լքել էր Ռուսաստանը և հրաժարվել քաղաքացիությունից Լեռնային Ղարաբաղում իր հասարակական-քաղաքական գործունեության օհամար։ Նրան ևս սպառնում է ցմահ ազատազրկում։
Բաքվի վիճահարույց դատավճիռների ֆոնին փետրվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան Շեյխ Զայեդի հիմնադրամի մարդկային եղբայրության մրցանակը։ Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել. այն հայտարարվել էր դրա անցկացման օրը։ Հետաքրքիր է այն, որ «Զայեդ» հիմնադրամի մարդկային եղբայրության մրցանակը հիմնադրվել է 2019 թվականին և անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր և երկրի առաջին նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին:
Մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանի ասածը շատ հետաքրքիր էր: Նա, ըստ էության, «փակեց» ղարաբաղյան հակամարտությունը և հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման մասին (նշենք, որ դեռևս խաղաղության պայմանագիր չի ստորագրվել): Հանդիպման ժամանակ Փաշինյանը և Ալիևը քննարկել են «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (որը հայտնի է նաև որպես Զանգեզուրի միջանցք) իրականացումը: Այդ երթուղին նախատեսված է դառնալու Չինաստանից Եվրոպա այսպես կոչված Միջին միջանցքի հիմնական ուղղությունը՝ շրջանցելով Ռուսաստանը, և վերջ դնելու Ռուսաստանի Հյուսիս-Հարավ նախագծին:
Ավելի վաղ Երևանը բավականին տարօրինակ առաջարկներ էր արել Ռուսաստանին՝ «մասնակցելու» այդ նախագծին, այն է սեփական միջոցներով վերանորոգելով լքված խորհրդային երկաթուղին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նրա մասնակցությունը որպես լիիրավ գործընկեր ընդհանրապես նախատեսված չէ, ինչը հաստատել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով Ռուսաստանի մասնակցությունը TRIPPA-ին անվանել է աբսուրդ, քանի որ դա զուտ հայ-ամերիկյան նախագիծ է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am