ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Վանաձորում բացել է իր հերթական գրասենյակը՝ Գարեգին Նժդեհի 7/17 հասցեում։ Նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանի հրապարակային հրավերով բացման արարողությանը մասնակցել են նաև Լոռու մարզի բազմաթիվ համակիրներ՝ ընդգծելով մարզային ներգրավվածության կարևորությունը նախաձեռնության համար։

Գրասենյակի բացման ժամանակ Արման Թաթոյանը խոսել է Վանաձորի արդյունաբերական անցյալի և հնարավոր ապագայի մասին՝ շեշտելով քաղաքի երբեմնի նշանակությունը քիմիական արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ Վանաձորը բացառիկ քաղաք է եղել, որտեղ անգամ ծանր ջուր է արտադրվել, և դա վկայում է այն ներուժի մասին, որը կարող է վերակենդանացվել ճիշտ կառավարման պայմաններում։ Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ արդյունաբերության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացումը անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության ամրապնդմանը։

Նախաձեռնության տնտեսական ծրագրի հիմքերը ներկայացրել է համահիմնադիր և տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ կիրառվող տնտեսական մոդելը սպառել է իրեն և չի ապահովել կայուն ու երկարաժամկետ զարգացում։ «Միասնության թևեր»-ը առաջարկում է նոր մոտեցում՝ հիմնված յոթ առանցքային սկզբունքների վրա։
Առաջինը գործող տնտեսական մոդելի վերանայումն է և Հայաստանի համար բնորոշ զարգացման ուղղության ձևավորումը։ Անանյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ՝ ձևավորելով արտահանման վրա հիմնված, ոչ թե սպառողական տնտեսություն։ Հայաստանը պետք է դառնա գիտատար և տեխնոլոգիական արտադրանքի կենտրոն՝ զբաղեցնելով իր հստակ նիշան միջազգային շուկայում։

Երկրորդը կլաստերային արդյունաբերականացման քաղաքականությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ առևտուրը և ներքին սպառումը չեն կարող դառնալ կայուն տնտեսական աճի հիմք, քանի որ դրանք ինքնին արժեք չեն ստեղծում։ Ներկայումս Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, և սպառումը խթանում է այլ երկրների տնտեսությունները։ Նախաձեռնությունը առաջարկում է զարգացնել գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրական կլաստերներ՝ անցում կատարելով հումքի արտահանումից դեպի պատրաստի արտադրանքի արտահանում։

Երրորդ սկզբունքը փոքր և միջին ձեռնարկությունների դերակատարության բարձրացումն է։ Անանյանի համոզմամբ՝ արդյունաբերական զարգացումը չի սահմանափակվում խոշոր ձեռնարկություններով։ Փոքր և միջին ձեռնարկությունները պետք է դառնան սոցիալ-տնտեսական քաղաքականության ողնաշարը՝ ինտեգրվելով տեխնոլոգիական շղթաներին և խոշոր արտադրական համալիրներին։ Սա ենթադրում է վերապատրաստման ծրագրեր, մասնագիտացման խորացում և պատասխանատու գործարար մշակույթի ձևավորում։

Չորրորդ ուղղությունը կապիտալի շուկաների հասանելիությունն է։ Առաջարկվում է վերանայել փակ բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրավական կարգավորումները՝ հնարավորություն տալով դրանց վերակազմավորվել և իրենց բաժնետոմսերը շրջանառության մեջ դնել բորսայական հարթակներում։ Այս մոտեցումը, ըստ նախաձեռնության, կբացի ճանապարհ այլընտրանքային կապիտալի ներգրավման համար, իսկ հարկումը պետք է կիրառվի միայն շահաբաժինների նկատմամբ։

Հինգերորդ սկզբունքը Սփյուռքի հետ համագործակցության նոր մոդելի ձևավորումն է։ Անանյանի գնահատմամբ՝ տարիներ շարունակ Սփյուռքի ներուժը դիտարկվել է բացառապես բարեգործության տեսանկյունից։ Նախաձեռնությունը առաջարկում է այն վերածել գործընկերային հարաբերության՝ ներգրավելով Սփյուռքի ներդրումային և արտադրական հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ, այդ թվում՝ արտադրությունների տեղափոխման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Վեցերորդը հարկային փիլիսոփայության փոփոխությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ գործող համակարգը հիմնականում ձևավորվել է ֆիսկալ նպատակներով՝ առանց տնտեսական խթանների հաշվառման։ Առաջարկվում է վերացնել շրջանառության հարկը, փուլային կարգով հրաժարվել ավելացված արժեքի հարկից և դրանք փոխարինել վաճառքի հարկով՝ միաժամանակ ներդնելով շահութահարկի և եկամտահարկի առաջադիմական համակարգ։ Նպատակն է ապահովել սոցիալական արդարություն և նվազեցնել հարկային բեռը՝ պահպանելով հարկերի համաչափության սկզբունքը։

Յոթերորդ ուղղությունը թվային դրամի զարգացումն է։ Նախաձեռնությունը կարևորում է դրա ներդրումը կանխիկ և անկանխիկ հաշվարկներին զուգահեռ, ինչպես նաև պետական գնումների իրականացումը թվային դրամով՝ ապահովելով թափանցիկություն և վերահսկելիություն։

Անդրադառնալով հարկերի ամբողջական վերացման վերաբերյալ որոշ քաղաքական հայտարարություններին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ նման մոտեցումը սխալ է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Նրա խոսքով՝ հարկերը պետության գոյության հիմքն են, և խնդիրը դրանց վերացման, այլ արդյունավետ ու արդար բաշխման մեջ է։ Ռազմական ծախսերի մասով նախաձեռնությունը կողմ է դրանց ավելացմանը՝ առաջարկելով պաշտպանության ոլորտին հատկացնել համախառն ներքին արդյունքի ութ տոկոսը։ Ըստ ներկայացված ծրագրի՝ ռազմարդյունաբերական համալիրը պետք է ոչ միայն բավարարի ներքին պահանջարկը, այլև ուղղված լինի արտահանմանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, ըստ հիմնադիրների, նպատակ ունի ձևավորել մասնագիտական ներուժի վրա հիմնված քաղաքական թիմ և իրականացնել համակարգային փոփոխություններ։ Վանաձորում բացված նոր գրասենյակը նախաձեռնության տարածքային ընդլայնման հերթական քայլն է՝ ուղղված մարզերի ներուժի լիարժեք օգտագործմանը և արդյունաբերական վերածննդի օրակարգին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular