ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2022 թ. հունիսի 23-ի N 951-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարարության՝ Զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ), ինչպես նաև՝ առանձին դեպքերում ոչ ռազմական նշանակության ապրանքների գնումների գործընթացը և դրա հետ կապված առանձնահատկությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մինչև կառավարության 2022 թ. հունիսի 23-ի N 951-Ն որոշման ընդունումը, ՊՆ-ն ՍՌՏ գնումներն իրականացնում էր մեծամասամբ ՀՀ և ՌԴ միջև 2013 թ. հունիսի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում, հետևյալ պայմաններով՝ առկա է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ամրագրումը, և գնումը կատարվում է ՌԴ ներքին գներով։ Գնումներն իրականացվում էին առևտրային միջնորդների և արտադրողների միջոցով, որոնց պարագայում գործընկերոջ ընտրության, գնագոյացման, ինչպես նաև դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերը համեմատաբար բարձր էին և նվազ կառավարելի: Գնագոյացումը ռիսկային էր, քանի որ գները ձևավորվում էին ՊՆ/ԳՇ-մատակարար բանակցությունների արդյունքում:

Այս ռիսկերի նվազեցման և այդ նպատակով ՍՌՏ գնումների կատարման համար որոշակի ընթացակարգեր նախատեսելու, դրանց հիմնավորվածությունը և նպատակայնությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու նպատակով կառավարության N 951-Ն որոշմամբ հաստատվեցին ՊՆ համակարգում ՍՌՏ գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները: Արդյունքում ՌԴ-ից բացի, բարեկամ երկրների հետ նախաձեռնվեցին ՍՌՏ ձեռքբերման գործընթացներ, ինչը առաջ բերեց նոր իրողություններ և դրանց իրավական կարգավորման առանձնահատկություններ։

2026 թ. հունվարի 1-ի դրությամբ կառավարության 17 որոշումներով նախատեսվել է թույլատրել պաշտպանության նախարարությանը՝ իրականացնել սպառազինության գծով գնումներ (կամ տրամադրել կանխավճարներ)՝ չկիրառելով կառավարության N 951-Ն և N 526-Ն որոշումների պահանջները: N526-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում են պայմանագրերում ներառել որոշ պարտադիր դրույթներ, ստորագրել հանձնման-ընդունման արձանագրություն օրենսդրությամբ նախատեսված ձևաչափով և այլն, որոնք տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ ընկերություններն առաջարկում են կնքել իրենց կողմից մշակված ձևաչափին համապատասխան պայմանագրեր:

Յուրաքանչյուր դեպքում կառավարության որոշմամբ բացառություններ չսահմանելու համար առաջարկվում է կառավարության N 951-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով՝ նախատեսելով, որ, եթե առկա չէ միջազգային պայմանագիր և նախատեսվում է ձեռք բերել ոչ ռազմական նշանակության ապրանք, որը կիրառվելու է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, սակայն շուկայում նման ապրանքի մատակարար ընկերության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և ստացվել է «Рособоронэкспорт» կա՛մ «Национальная авиационно-сервисная компания» բաժնետիրական ընկերությունների կամ տվյալ ապրանքն արտադրող ընկերության առևտրային առաջարկ, կա՛մ ՍՌՏ ձեռքբերումը պետք է իրականացվի ոչ ռեզիդենտ ընկերությունից, ինչպես նաև եթե նախատեսվում է Հայաստանի տարածքից դուրս ձեռքբերված ապրանքները մեր երկիր տեղափոխելու ծառայությունների ձեռքբերում կոնկրետ ընկերությունից, ապա հարցը ներկայացվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը և վերջինիս համաձայնությունը ստանալու դեպքում պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում կոնկրետ ընկերության հետ՝ անհրաժեշտության դեպքում պայմանագրով նախատեսելով կանխավճարի տրամադրում առանց բանկային երաշխիքի ներկայացման, ինչպես նաև առանց կառավարության N 951-Ն որոշմամբ նախատեսված ընթացակարգերի պահպանման։

Առաջարկվում են այլ լրացումներ և փոփոխություններ ևս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular