Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. Զախարովա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին: Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները. «Հավանաբար, Երևանում մոռացել են այդ մասին։ Ռուսաստանը զգալի միջոցներ ու ներդրումներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնեին նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են արտահայտվել այս թեմայով», ասել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ, ընդհակառակը, ստեղծում են դրանք։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում: