Դիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 12-ին այցելել են Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդու բնակարան, որտեղ խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածով թափանցիկ տոպրակ:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերվել է 74,73 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված: 51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: