ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ այսօր կատարվում է գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, դուրս է ցանկացած իրավական ու բարոյական ընկալումից։ Պետություն–Եկեղեցի հարաբերությունների սրման այս փուլը վերածվել է բաց հակամարտության, որի հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն ներքաղաքական, այլև ազգային ինքնության տեսանկյունից։

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը։ Նրա գնահատմամբ՝ անընդունելի է, երբ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը սահմանափակվում է քրեական գործի շրջանակում առաջադրված մեղադրանքի հիմքով։

Հայտնի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան արգելվել է լքել երկիրը և մասնակցել Ավստրիայում նախատեսված կարևոր եկեղեցական ժողովին։ Այդ ժողովը, ինչպես նշվում է, տեղափոխվել է Հայաստանից դուրս՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով։ Որոշումը Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանի սահմաններից դուրս անցկացնելու մասին դիտարկվում է որպես աննախադեպ քայլ՝ արտացոլելով երկրում կրոնական ազատությունների վիճակի շուրջ լրջագույն անհանգստությունները։

Ամստերդամը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները հետևում են նաև այն հանգամանքին, որ Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, հայտարարեց առաջիկա ընտրություններին վարչապետի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին։ Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները փորձում են ոչ միայն սահմանափակել Եկեղեցու առաջնորդի գործունեությունը, այլև ճնշում գործադրել նրա ազդեցիկ աջակիցների նկատմամբ։

Սամվել Կարապետյանը, որը կալանավորված է, իր ուղերձում նշել է, որ իրեն ձերբակալելով իշխանությունները փորձել են լռեցնել ոչ միայն իրեն, այլև հասարակության լայն շերտերի ձայնը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացների և Եկեղեցու անկախության հարցը փոխկապակցված են, և տեղի ունեցողը դուրս է իրավական մրցակցության տրամաբանությունից։

Ամստերդամի գնահատմամբ՝ վարչապետի քայլերը բնորոշ են անհաջողակ ավտորիտար ղեկավարությանը, որը փորձում է վերաձևել իրավական միջավայրը սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը հիմնված է պատմական և առաքելական շարունակականության վրա, և պետական միջամտությունը այդ համակարգին հարված է ոչ միայն կրոնական ինստիտուտին, այլև ազգային հիմքերին։

Վերջին օրերին ի պաշտպանություն Եկեղեցու հանդես են եկել նաև մի շարք նախաձեռնություններ և հարթակներ։ Մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ կոչ անելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և հավատացյալների իրավունքները։ Նրանք իրենց հայտարարության մեջ մտահոգություն են հայտնում իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են Եկեղեցու պառակտմանը և հեղինակազրկմանը։

Նույն դիրքորոշմամբ հանդես է եկել նաև «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, որը դատապարտել է Կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը՝ այն որակելով բռնապետական քայլ։ Հարթակի ներկայացուցիչները հայտարարել են, որ Եվրոպայի հայությունը կանգնած է իր Սուրբ Եկեղեցու կողքին։

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ հակամարտությունը վաղուց դուրս է եկել ներքին քաղաքական տարաձայնությունների շրջանակից։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել երկրի խոշորագույն կրոնական կառույցի նկատմամբ, դա դառնում է սահմանադրական և արժեքային հարց։ Պետության և Եկեղեցու միջև սահմանների խախտումը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել հասարակական համերաշխությունը։

Վերջին օրերին տարբեր կառույցների և նախաձեռնությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ Եկեղեցու շուրջ համախմբման գործընթացը լայն արձագանք է ստացել։ Սա նաև ազդակ է, որ հասարակության զգալի հատվածը տեղի ունեցողը գնահատում է որպես անթույլատրելի սահմանների հատում։ Երբ հարցը վերաբերում է դավանանքի ազատությանը և ազգային հոգևոր ինստիտուտին, հասարակական արձագանքը դառնում է ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular