Ժնեւում շուտով մեկնարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շուտով մեկնարկում են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային թեմայով բանակցությունները։
Բանակցությունները կանցկացվեն Օմանի դեսպանատանը այս երկրի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ, գրել է իրանական «Tasnim News»-ը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանինը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆն ու Ջարեդ Քուշները։