ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մոսկվայի անսպասելի արձագանքը Վաշինգտոնին սպառնում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունգարական Világgazdaság հրատարակությունը Մոսկվայի արձագանքը Անդրկովկասում ԱՄՆ նոր ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ անվանել է անսպասելի։ Սա վերաբերում է Վաշինգտոնի TRIPP նախաձեռնությանը, գրում է rznonline.ru–ն։

Հունգարացի դիտորդների կարծիքով, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP-ին միանալու հարցը, անակնկալ էր։ Չնայած նա ընդգծել էր, որ վերջնական որոշում հնարավոր է կայացնել միայն նախագծի մանրամասների մանրակրկիտ վերլուծությունից հետո։ Világgazdaság հրատարակությունը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը հաշվի առնելով ամերիկյան նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության գաղափարն ինքնին բացառիկ է թվում և արդեն ընկալվում է որպես քաղաքական ազդանշան։ Նախագծի «գործում» նշվում է, որ TRIPP-ը մշակվում է որպես տարանցիկ միջանցք, որը կապում է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով։ Ընդգծվում է, որ երթուղին նաև շրջանցելով Վրաստանը բացում է ուղիղ ճանապարհ դեպի Թուրքիա և Կենտրոնական Ասիա։

Նկարագրության համաձայն Հայաստանը պահպանում է տարածքի նկատմամբ ձևական ինքնիշխանությունը, սակայն միջանցքի կառավարումն ու շահագործումը պետք է փոխանցվեն լիցենզավորված ամերիկյան ընկերության, իսկ վարձակալության ժամկետը կարող է լինել մինչև 99 տարի, նաև ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերության մինչև հազար աշխատակից պետք է ապահովի երթուղու անվտանգությունը։

Világgazdaság–ը նշում է, որ նախագիծը մասնակիցներին առաջարկում է տարբեր առավելություններ. Հայաստանի համար տրանսպորտային շրջափակման վերացում և տարանցիկ եկամուտ, Ադրբեջանի համար Նախիջևանի հետ հաղորդակցության վերականգնում, իսկ ԱՄՆ-ի համար Չինաստանից Եվրոպա ռազմավարական ուղու վերահսկողություն և տարածաշրջանում ազդեցության մեծացում: Սակայն հոդվածում նաև ընդգծվել է հակասությունների առկայությունը: Հայաստանը պնդում է, որ TRIPP-ը նույնական չէ նախկինում քննարկված Զանգեզուրի միջանցքին, սակայն քննադատները մատնանշում են ինքնիշխանությանը սպառնացող ռիսկերը և ռազմավարական ենթակառուցվածքների արտաքին կառավարումից կախվածությունը: Այս ֆոնին հունգարական հրատարակությունը եզրակացրել է, որ եթե համաձայնություններ ձեռք բերվեն, ապա TRIPP-ը կարող է զգալիորեն փոխել Հարավային Կովկասի տրանսպորտային քարտեզը և վերաբաշխել ազդեցությունը տարածաշրջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular