Ազգային փոքրամասնություններից ՔՊ ցուցակում ընդգկրված են նույն մարդիկ. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Տեղեկացանք նաեւ, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների թեկնածուների հարցը։ Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։ Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական։