ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգավիթի փոխոստիկանապետը մեքենայի մեջ ծեծել է քաղաքացուն, ապա ապօրինի տարել ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վ. Մկրտչյանը Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում հանդիպել է նույն թաղամասի բնակիչ, իր մտերիմ Արմեն Խ.-ին, որի հետ զրույցի ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել: Անձնական բնույթ կրող այդ վիճաբանության ընթացքում Վ. Մկրտչյանն իր կողմից վարվող ծառայողական ավտոմեքենայի մեջ ծեծի է ենթարկել Արմեն Խ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ Վ. Մկրտչյանն, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, առանց օրինական հիմքի, Արմեն Խ.-ին իր հետ տարել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ առանց որեւէ իրավական ձեւակերպման, նրան պահել է իր, ապա մեկ այլ աշխատասենյակում` սահմանափակելով ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը: Կատարած հանցավոր արարքի` Արմեն Խ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը թաքցնելու նպատակով, Վ. Մկրտչյանն իր ենթակա ծառայողներին ներկայացրել է, թե, իբր, Արմեն Խ.-ն վիճաբանել է չպարզված անձանց հետ, ծեծի է ենթարկվել եւ ստացել մարմնական վնասվածքներ:

Վ. Մկրտչյանը բանավոր հրահանգել է ենթակա ծառայողներին, որպեսզի պարզեն մտացածին վիճաբանության եւ ծեծի դեպքի հանգամանքներն ու Արմեն Խ.-ին ծեծի ենթարկողներին:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular