ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե... ով ինչ կարող է լինել կամ չլինել: Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե ով կարող է կամ չի կարող լինել վարչապետ: Կամ՝ ով չի կարող լինել Կաթողիկոս, թեմակալ առաջնորդ, քահանա: Փաշինյանը կարծում է, որ ինքը պիտի որոշի, թե ով չի կարող լինել ծեփագործ, այս մեկը չի կարող լինել մոշավաճառ (որովհետև անգլերեն չգիտի), այն մեկը չի կարող լինել բարմեն (գլխարկ չի դրել), այն մյուսը չի կարող լինել տաքսու վարորդ (իշխանություններից դժգոհ է) և այդպես շարունակ...

Ու այստեղ միանգամայն տեղին հարց է ծագում. իսկ նա, ընդհանրապես, ո՞վ է: Չէ, ամենայն լրջությամբ, Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես, ո՞վ է, որ այդ ու նման հարցերում որոշումներ կայացնի: Նշյալ հարցերում նա ընդամենը մի քաղաքացի է, որը, ցավոք, հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը և կարող է որոշումներ կայացնել միայն իր լիազորությունների շրջանակներում: Եվ վերջ: Թե ինչ կարծիք ունի նա այս կամ այն հարցի վերաբերյալ ՝ որպես անձ ու որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր չէ: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ հետաքրքրություն էլ ներկայացնի, չի կարող լինել «որոշում»:

Թե չէ այդ նույն տրամաբանությամբ տողերիս հեղինակն էլ որոշել է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս սպառել է ՀՀ վարչապետ լինելու հնարավորությունները: Բայց այստեղ արդեն կան էական նրբերանգներ այն առումով, թե մեզանից ով է կարծիք հայտնողը: Իսկ մինչ այդ նրբերանգներին անցնելը թերևս տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «...2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»:

Դեռ մի կողմ դնենք պատմության վերաբերյալ Փաշինյանի խեղաթյուրված ընկալումը: Խեղաթյուրված, քանի որ Հայոց պատմությունը չի ավարտվել Պապ արքայի սպանությամբ: Ավելին, նույնիսկ Արշակունիների դինաստիայի թագավորումը այդպիսով չի ավարտվել: Է՛լ ավելին, դրանից հարյուրավոր տարիներ անց եղել են նաև Բագրատունիները, հետո՝ Կիլիկիայի հայոց արքաները: Ավելին, եղել է հայոց պետականության վերականգնումը 1918 թվականին: Այս ամենը, և Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը նենգախեղված ներկայացնելու դրսևորումները դնենք մի կողմ:

Շատ ավելի կարևոր և բովանդակությամբ՝ չափազանց վտանգավոր հանգամանքներ կան նրա հայտարարության մեջ ու դրա հետ կապված:

Առաջինը՝ թե ովքեր կլինեն քաղաքական ասպարեզում կամ չեն լինի, դա ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Նա այս հարցում ունի ընդամենը 1 ձայն, 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները: Այսինքն, այս հարցում նման կատեգորիկ որոշման իրավունք նա չունի:

Ու, ընդհանրապես, դա ժողովուրդն է որոշում՝ ընտրություններով: Եվ այդ ընտրության արդյունքներին համապատասխան էլ պարզվում է, թե որ ուժերն ու գործիչներն են ստանում ավելի շատ ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար: Ավելին, եթե անգամ որևէ գործիչ կամ որևէ ուժ չի անցնում խորհրդարան (անցողիկ շեմը չի հաղթահարում), միևնույնն է, ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել՝ մնա՞ քաղաքականության մեջ, թե՞ չմնա:

Երկրորդ, որն ամենից կարևորն է, եթե ոչ՝ առանցքայինը մեր այս դիտարկման համատեքստում. Նիկոլ Փաշինյանը վաղուց ընդդիմադիր գործիչ չէ, թերթի խմբագիր չէ, հասարակական շարժման նախաձեռնող չէ: Բոլոր այդ կարգավիճակներով նա, իհարկե, հանգիստ կարող էր «քաղաքական կարծիք», «քաղաքական գնահատական» հայտնել (ու ազատորեն հայտնում էլ էր, ի դեպ): Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, ցավոք, դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դրանից ուղղակիորեն բխող հետևություններով ու հետևանքներով: Այսինքն, երբ նա նման հայտարարություն է անում, ապա դա չի կարող ու չի ընկալվում որպես առանձին վերցրած քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիք, այլ դա հնչում ու ընկալվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություն: Ավելին՝ ուղղակի ցուցում, որովհետև, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը նման բան է հայտարարում, ապա դա դառնում է ուղիղ հրահանգ ընտրական հանձնաժողովներին, գործադիր իշխանության տակ դրված իրավապահ մարմիններին, վարչական մյուս կառույցներին, որոնց համախառն՝ «ռեսուրս» են ասում: Դառնում է հրահանգ, ցուցում, որ ահա այդ նշվածները ամեն ինչ անեն, որպեսզի այս կամ այն ընդդիմադիր գործչին, քաղաքական ուժին չգրանցեն, կամ ամեն կերպ խանգարեն, խոչընդոտեն, կամ պարզապես ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ գործադրեն: Այո, սա ակնհայտ, անսքող ցուցում, հրահանգ է դառնում: Եթե ոչ՝ հանձնարարություն:

Այն, որ Նիկոլ Փաշինյանին բնութագրական է, որ հախուռն ինչ-ինչ «չուտվող» կարծիքներ հայտնի՝ որոշակի ժեստիկուլ յացիայով, դա արդեն նույնիսկ մի տեսակ առօրեական է ընկալվում: Բայց նա վաղուց շարքային պատգամավոր ու, առավել ևս, ընդդիմադիր գործիչ չէ, որ նման «քաղաքական կարծիքներ» հայտնի:

Տվյալ պարագայում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի, երկրի պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը, կրկնենք, նշանակում է մեկ բան՝ ցուցում իր ենթակայության ներքո գտնվող (կամ օրենքով չգտնվող, բայց, ցավոք, դրված) համապատասխան մարմիններին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ, ընդհանրապես, ո՛չ մի առումով հնարավոր չէ խոսել ժողովրդավարության մասին: Որովհետև դա նշանակում է ժողովրդավարության տոտալ վերացում: Այսինքն, Փաշինյանը գործնականում տալիս է ժողովրդավարության տարրական հիմունքներին արմատապես հակասող ցուցումներ:

Ու, հա, քանի որ Փաշինյանն ու քպական «կարկառունները» չափից դուրս շատ են գործածում «ժողովուրդ» բառը, տեղին է մի մեջբերում անել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սա ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն է: Ի մեծ տխրություն Նիկոլ Փաշինյանի՝ անփոփոխելի հոդվածը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular