ԵԱՏՄ տնտեսությունը 2025-ին աճել է 1,7%-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱնցած տարվա արդյունքներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, աճել է 1,7%-ով։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի կոլեգիայի անդամ (նախարար) Դանիյար Իմանալիևը և ավելացրել, որ ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության աճի մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը։
Մասնավորապես, Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։ ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին արդյունաբերության ոլորտում ևս արձանագրվել են զգալի աճեր․ Ղազախստանում՝ 32,7%, Հայաստանում՝ 25,6%, իսկ Ղրղզստանում՝ 14,7%։ Բացի այդ, ընդհանուր արդյունաբերական ցուցանիշներն օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման հաշվին առավել բարձր աճել են Ղրղզստանում (10%) և Ղազախստանում (7,4%)։